Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 16:28
Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին
11.06.2026 | 16:17
ՌԴ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և առևտրային սահմանափակումների միջոցով, ձախողվեցին․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
11.06.2026 | 16:12
Իրանի ԱԳՆ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները հրադադարը «գործնականում անիմաստ են դարձնում»
11.06.2026 | 16:07
Ընդդիմությունը դուրս կգա՞ փողոցային պայքարի․ քաղաքապետարանը հավաքների մասին իրազեկումներ չի ստացել
11.06.2026 | 16:00
Կարկտի «բլուրներ», ջրածածկ մեքենաներ․ ինչ վիճակ է Գյումրիում աննախադեպ տեղումներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 15:59
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 15:55
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է
11.06.2026 | 15:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի բացման խաղի հաղթողին
11.06.2026 | 15:37
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, թե ռուս դիտորդները ՀՀ ընտրություններում «բազմաթիվ խախտումներ» են արձանագրել
11.06.2026 | 15:28
Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
11.06.2026 | 15:26
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմը Խերսոնի մարզի հետ կապող կամուրջներին
11.06.2026 | 15:15
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
11.06.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից հեռացվելու հավանակության մասին // Այս ձմեռ գազի գինը չի փոխվի․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 15:02
ՌԴ-ի հետ առանց վիճաբանության մեջ մտնելու, հարցերը կքննարկենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 14:59
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. նա հետախուզվում է
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա վարչակազմի ներկայացուցիչների վերջին հայտարարություններն ուղղակի սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանությանը․ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ըստ նրա՝ Կրեմլն այլևս չի թաքցնում իր դիրքորոշումը, որ Հայաստանը դիտարկում է ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ որպես ենթակա պետություն, և փորձում է խոչընդոտել անկախ արտաքին քաղաքականություն վարելու ցանկացած ձգտում։ Factor TV-ի հետ զրույցում Սաքունցը վերլուծում է Կրեմլի ուղերձները՝ դրանք որակելով կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

Ըստ Արթուր Սաքունցի` Վլադիմիր Պուտինը գործում է այն տրամաբանությամբ, որ Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակում է մնալ Ռուսաստանի ազդեցության գոտում։

«Ըստ էության, Պուտինը ելնում է այն սկզբունքից, որը ամրագրված է բազմաթիվ միջպետական պայմանագրերով և առնվազն գոնե մինչև 2022 թվականը Հայաստանը շարունակել է և մնացել է կամ ձևավորվել է Խորհրդային Միության փլուզումից հետո՝ որպես Ռուսաստանի Դաշնությանը ենթակա պետություն», – ասում է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ Պուտինի և ՌԴ այլ պաշտոնյաների հայտարարությունները, մասնավորապես Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման հնարավոր բացասական հետևանքների մասին, ուղղակի սպառնալիք են։

«Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է սպառնալիք, ուղղակի սպառնալիք, որ եթե դուք ինքնուրույն քայլեր կատարեք կամ որոշեք, որ այլևս դուրս եք գալիս ռուսական կայսրության ազդեցության տակից, ապա կունենաք հետևանքներ։ Շատ պարզ լեզվով՝ Հայաստան, եթե դու ուզում ես անկախ լինել Ռուսաստանի Դաշնությունից, ապա այդ անկախության համար կամ անկախության ձգտման համար կարող է թանկ վճարեք», – ասում է Սաքունցը։

Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանում «ռուսամետ ուժերին» աջակցելու մասին բացահայտ խոսակցությանը կոպիտ միջամտություն է։ Նրա դիտարկմաամբ՝ Կրեմլը փորձում է պահպանել իր ազդեցությունը Իվանիշվիլիի մոդելի միջոցով։ «Իվանիշվիլին պաշտոն չի զբաղեցնում, վարչապետ չի, բայց դե ֆակտո ինքն է ղեկավարում (Վրաաստանը)։ Հիմա Հայաստանում կարող է այդպիսի մոդել ձևավորվել»։
Իրավապաշտպանը թվարկում է այն հիմնական գործիքները, որոնք Ռուսաստանն օգտագործում է որպես ճնշման լծակ՝ գազի մատակարարում, տրանսպորտային ուղիներ, Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարում, միջուկային կախվածություն։

«Այդ գործիքները, որոնք ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախորդ իշխանությունները հանձնել են կամ ձևավորել են այդ կախվածությունը, ինքը այդ կախվածությունը որպես գործիք, սպառնալիքի գործիք հրապարակավ ներկայացնում է»,- նշում է Սաքունցը։
Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առաջ, և այդ ընտրությունն ունի իր գինը։ «Մենք պետք է ազնիվ լինենք քաղաքացիների հետ և ասենք՝ այո՛, կարող է Լարսը փակվի, կարող են գազամատակարարման հետ խնդիրներ լինեն։ Բայց գազամատակարարման հետ կապված մենք կփորձենք կամ կունենանք իրանական գազի կամ Թուրքմենական գազի ներմուծում։ Այսինքն, պետք է ունենալ պլան Բ։ Կամ մենք ենթարկվում ենք, կամ մենք ազատագրվում ենք։ Սա է, այլընտրանք չկա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան