Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ռուսամետ ուժերին աջակցելու մասին Հայաստանի ներքին գործերին բացահայտ միջամտություն է, իսկ այս կոնտեքստում  Եվրամիությանն ուղղված մեղադրանքները որևէ հիմք չունեն։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանը՝ ընդգծելով, որ այս հարցում ընդդիմադիր ուժերի լռությունը երկակի ստանդարտների դրսևորում է։

Անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը, որով նա, ըստ էության, կոչ էր անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ տալ բանտարկված, ՌԴ քաղաքացիություն ունեցող գործչին մասնակցել ընտրություններին, Լուսինե Հակոբյանը նշեց.

«Հստակ է, որ այստեղ նստած յուրաքանչյուր ոք գնահատելու է դա միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Ընդ որում, այն, ինչում մեղադրում էին Եվրոպական միությանը՝ զուտ Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն ուղղված աջակցությունը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, իհարկե, ոչ մի համեմատության եզր չունի այն ամենի հետ, ինչ որ կատարվեց Վլադիմիր Պուտինի բերանով»։

Հակոբյանի դիտարկմամբ՝ վարչապետի պատասխանն այս հարցում բավարար չէր. «Պետք է ասվեր, որ դա ուղղակի հրապարակային միջամտություն է Հայաստանի ներքին գործերի մեջ, և այն, ինչը որ մենք թույլ չենք տալիս Ռուսաստանի հանդեպ, Ռուսաստանի նախագահը ևս պետք է թույլ չտա Հայաստանի հանդեպ»։

Իրավապաշտպանը տարակուսում է, որ այն ուժերը, որոնք սուր քննադատության էին ենթարկում ԵՄ-ին, այժմ լռում են Ռուսաստանի միջամտության հարցում։

«Իսկապես, շատ հետաքրքիր է, թե ինչու են լռում այն ուժերը, որոնք Եվրոպական միությանն էին մեղադրում ընդամենը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում Հայաստանին խոստացված օժանդակության համար։ Այս պարագայում լռել և չասել, որ սա ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, հասկանալի է, որ գործ ունենք երկակի ստանդարտների հետ»,- նշեց նա։

Խոսելով ընտրություններում ֆինանսական միջոցների և խոշոր գործարարների դերակատարության մասին՝ Լուսինե Հակոբյանը նշեց, որ փողի գործոնը նշանակություն կունենա, և կիրառվելու են ընտրողին գումար հասցնելու տարբեր մեթոդներ։ Այս համատեքստում նա քննադատեց գործող իշխանություններին՝ նախկին պաշտոնյաների գույքի բռնագանձման հարցում դանդաղկոտության համար։

«Ինչո՞ւ այն մարդիկ, որոնք, բոլորս գիտեինք, ինչ ունեցվածքով եկան, դարձան նախագահ Հայաստանի Հանրապետությունում, ինչ ունեցվածքով հեռացան այդ պաշտոնից, ինչո՞ւ այդ մարդիկ հիմա ունեն այն հնարավորությունները, որ էլի մարդիկ պետք է կանգնեն այսքան տարի անց, ընտրեն, ընտրություն կատարեն սևի և սպիտակի միջև»,-ասաց Հակոբյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին՝ գիտակցել իրենց պատասխանատվությունը և չտրվել ընտրակաշառքի գայթակղությանը։ «Զուտ ուզում եմ դիմել մեր քաղաքացիներին և ապավինել իրենց իմաստությանը և հորդորել, որ այդ գումարները իսկապես չվերցնեն և իրենց ընտրությունը կատարեն իրենց խղճի մտոք՝ իմանալով, որ իրենք տնօրինելու են մեր, մեր երեխաների, բոլորիս երեխաների և մեր պետության ճակատագիրը»։

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ ընտրակաշառք տալն ու վերցնելը հանցագործություններ են, և «հիվանդ է, երիտասարդ է» և նմանատիպ այլ պատճառաբանությունները չեն գործելու։ Ըստ Հակոբյանի՝ սպասելի է, որ նախընտրական շրջանում կլինեն նաև ընտրակեղծիքների մասին կեղծ տեղեկությունների տարածման փորձեր, ինչպես եղավ Գյումրու ընտրություններից առաջ։ Նա կարծում է, որ այս դեպքում պետական համապատասխան մարմինները պետք է ակտիվորեն զբաղվեն հանրային իրազեկմամբ և ռազմավարական հաղորդակցությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան