Փաշինյանը չէ՛ արցախյան թեման փակողը, հաղթած Ադրբեջանն է փակողը, որն արգելում է ՀՀ վարչապետին թեմայից խոսել․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:45
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ
07.08.2026 | 11:39
Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակող հրամանագրեր է ստորագրել
07.08.2026 | 11:37
«Սատանայի փաստաբանը»․ Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:30
Վայոց ձորում 2026-ի առաջին կիսամյակում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության աշխատանքը
Բոլորը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում «տեռոր» է կիրառվում ընտրողների նկատմամբ և նրանց վախեցնում են պատերազմով։ Անդրադառնալով Փաշինյան-Պուտին վերջին հանդիպմանը՝ նա նշում է, որ ՌԴ նախագահը փորձել է կիրառել Դոնալդ Թրամփի մարտավարությունը՝ նվաստացնելու իր զրուցակցին, սակայն դա նրան չի հաջողվել։

Մեկնաբանելով ընդդիմության կողմից Եվրամիության հասցեին հնչող մեղադրանքները՝ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ, և միևնույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների հանդեպ լռությունը, Վարդան Հարությունյանը նշեց, որ Պուտինի վարքագիծը նորություն չէ։

«Խնդիրն այն է, որ Պուտինը այս վերջին իր հանդիպման ժամանակ Փաշինյանի հետ որոշել էր նմանակել Թրամփին։ Թրամփի սովորությունն է հրավիրել հյուրերին Սպիտակ տուն և տեսախցիկների առջև, լրագրողների ներկայությամբ բաց խոսել փակ թեմաներից, ընդ որում՝ նպատակը դիմացինին նվաստացնելն է։ Սա թրամփիզմ է։ Այդ նորությունը, փաստորեն, ընդօրինակել էր Պուտինը և փորձեց տեսախցիկների առջև բաց խոսել փակ թեմաներից», – ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ Փաշինյանն իրեն չկորցրեց, և Պուտինին չհաջողվեց Թրամփի դերում հանդես գալ։  

Նրա խոսքով՝ Ռուսաստանի միջամտությունը հարևան երկրների ընտրություններին սովորական պրակտիկա է, և դրանում զարմանալի ոչինչ չկա։ «Ռուսաստանը միշտ էլ իր հարևան երկրներում և նույնիսկ ոչ հարևան երկրներում ընտրություններին միջամտում է։ ԱՄՆ-ի ընտրություններին է միջամտել, որը հարևան երկիր չի բոլորովին»։

Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանում նախընտրական փուլն ուղեկցվում է ընտրողին վախեցնելու քաղաքականությամբ, որը կիրառում են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։

«Նույն ընտրողին սարսափեցնում է նաև իշխող ուժը՝ Փաշինյանի անձով։ Ի՞նչ է ասում Փաշինյանը։ Նա ասում է, եթե իմ ներկայացրած կամ իմ առաջնորդած քաղաքական ուժին չընտրեք, ավելին՝ եթե այդ քաղաքական ուժը չունենա բացարձակ մեծամասնություն, ապա ընտրություններից մի քանի ամիս հետո՝ սեպտեմբերին, լինելու է  պատերազմ, որի արդյունքում Հայաստանից մեծ կտոր է, երևի թե, պակասելու։ Հիմա պատկերացրեք՝ ի՞նչ ընտրություն պետք է տեղի ունենա Հայաստանում այս երկու իրար լրացնող, թեև իրարամերժ, այլ իրար լրացնող սարսափի տարածման պարագայում։ Սա տեռոր է»։

Անդրադառնալով իշխանության կողմից Արցախի թեման «փակելու» մասին հայտարարություններին՝ Հարությունյանը նշում է, որ դա իրականացնում է ոչ թե Փաշինյանը, այլ Ադրբեջանը։

«Նախ, Փաշինյանը չի փակում Արցախի թեման և չի էլ փակում Արցախյան շարժման թեման։ Ինքը չի փակողը։ Փակողը Ադրբեջանն է՝ հաղթանակած Ադրբեջանը, որ պարտադրել է Փաշինյանին չխոսել այդ թեմայից և թելադրում է գործողություններ, որոնք Փաշինյանն իրականացնում է անթաքույց»։

Նա պնդում է, որ Արցախահայության վերադարձի իրավունքը անքակտելի է և չի կարող վերացվել քաղաքական որոշումներով, և որևէ իշխանություն չի կարող մարդկանց զրկել իրենց հայրենիքի հիշողությունից։ «Ոչ մի միջազգային իրավունք և, ընդհանրապես, ոչ մի իրավունք չի զրկում արցախահայերին իրենց հայրենիք վերադառնալու իրավունքից։ Նույնիսկ ադրբեջանցիները չեն բնակեցնում այդ գյուղերը և այդ տարածքները, որովհետև գիտեն, որ դա շատ խոցելի, շատ վտանգավոր քայլ է։ Նրանք այս լուսավոր 21-րդ դարում տեսախցիկների առջև իրականացրել են էթնիկ զտում։ Ինչպե՞ս ես դու փակում այդ թեման, այն ինչ քեզանից կախված չէ։ 100 տարուց ավելի է, ինչ մենք զրկվել ենք Արևմտյան Հայաստանից մեր համար, մեր պապերով, բայց մինչև հիմա այդ երազանքը կա, պահպանվել է, և դա բնական է շատ։ Չի կարելի մոռանալ, այդ հիշողությունը մարդու արյան հետ է, դա գենետիկ հիշողություն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան