Պուտինն իր հայտարարությամբ Փաշինյանին աջակցեց՝ հարվածի տակ դրեց այդ ընդդիմադիր ուժերին․ Ավետիք Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անթաքույց կերպով վերջին ութ տարիներին խնդրել և ստացել է Վլադիմիր Պուտինի քաղաքական աջակցությունը, ուստի՝ հենց նա է ամենաանթաքույց ռուսամետ քաղաքական գործիչը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի հայտարարությունները։

«Հայաստանում կա անթաքույց ռուսամետ քաղաքական գործիչ, դա Նիկոլ Փաշինյանն է, որը անթաքույց կերպով այս վերջին ութ տարիների ընթացքում խնդրել և ստացել է Վլադիմիր Պուտինի քաղաքական աջակցությունը։ Չմոռանանք՝ և՛ մինչև պատերազմը՝ 20 թվականի, և՛ պատերազմից հետո, և՛ այսպես կոչված հեղափոխությունից, իսկ իրականում՝ իշխանափոխությունից հետո։ Հիմա էլ, այս այցից առաջ, խնդրանքով էր դիմել այս այցի հետ կապված, և Պուտինը փաստացի աջակցեց Նիկոլ Փաշինյանին՝ չհիշեցնելով նրան իր սահմանադրախախտ լինելը և չմեղադրելով նրան ՀԱՊԿ-ի վրա տակառ գլորելու կամ քար գլորելու  համար»,- նշեց Քերոբյանը։

«Հայաքվեն» առաջիկա ընտրություններին կմասնակցի Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» նախաձեռնության հետ՝ մեկ կուսակցական ցուցակով։ Քերոբյանը հաստատեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Արման Թաթոյանն է։ Խոսելով ընտրական շանսերի և սոցհարցումներում Թաթոյանի ցածր վարկանիշի մասին՝ նա ընդգծեց, որ իրենց նպատակը ոչ թե այլ ընդդիմադիրներից ձայն խլելն է, այլ քաղաքականապես պասիվ զանգվածին մոբիլիզացնելը՝ դրական օրակարգ ներկայացնելու միջոցով։

«Ընտրությունները ոչ թե նրա մասին են, որ մեկը մյուսից ձայն փախցնի, այլ իրականում մոբիլիզացնի ընտրազանգվածը, ընտրողին՝ իրեն դրական առաջարկ ներկայացնելով։ Մենք ներկայանում ենք դրական առաջարկով։ Մենք ընտրողի համար ձևակերպել ենք ազգային շահը, ձևակերպել ենք ազգային անվտանգության սպառնալիքները և դրանից բխող ռազմավարական նպատակները, և ներկայացնում ենք քաղաքական ծրագիր՝ հենց դրանցից բխող»։

Ըստ Քերոբյանի՝ իրենց քաղաքական ուժի հիմնական տարբերությունը մյուսներից ազգային անվտանգության հստակ հայեցակարգի առկայությունն է։ Նա քննադատեց նախորդ և ներկա իշխանություններին՝ նման ռազմավարական փաստաթուղթ չմշակելու կամ դրանից հրաժարվելու համար։

«Մի քանի շաբաթ առաջ «Հայաքվեն» ներկայացրեց Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, որտեղ մենք, այո՛, մեր և մեզ հետ համագործակցող փորձագետների, հետազոտողների հետ միասին ձևակերպել ենք Հայաստանի ազգային շահերը։ Եվ պարոն Թաթոյանի հետ մեր համագործակցությունը հենց դրա շուրջ է։ Փաշինյանը վերջերս ասաց՝ ազգային անվտանգության ռազմավարությունով չենք առաջնորդվում։ Դա հանցագործության ինքնախոստովանություն է, որովհետև դու ներկայացրել ես քո անելիքը, իրականում ռազմավարությունը հենց անելիքն է։ Դրանից հետո երեք ամիս չանցած, այդ փաստաթղթի հրապարակումից հետո սկսվեց 20 թվականի պատերազմը, Հայաստանի անվտանգային իրավիճակը կտրուկ փոխվեց, միջավայրը կտրուկ փոխվեց։ Պետք է անմիջապես ձեռնամուխ լինեիր դրա թարմացմանը»։

Հարցին, թե արդյոք պատրաստ կլինեն խորհրդարան անցնելու դեպքում կոալիցիա կազմել Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի ուժերի հետ, Ավետիք Քերոբյանը խուսափեց ուղիղ պատասխանից՝ նշելով, որ դեռ վաղ է քաղաքական կանխատեսումներ անել։

«Պարոն Թաթոյանը իր անձնական կարծիքն է արտահայտել, որ այն գործիչները, որոնք նախորդ ընտրական կամ միջընտրական շրջանում իրենց ստացած քվեն քաղաքական արդյունքի չեն վերածել, պետք է մտածեն՝ արդյո՞ք ճիշտ է իրենց հաջորդ մասնակցությունը։ Ես դեմ եմ բոլոր այն արտահայտություններին, որ այս կամ այն քաղաքական գործիչը իրավունք չունի մասնակցելու ընտրություններին»։

Նա նաև պարզաբանեց, որ իրենց միավորման մաս է կազմում նաև Շահեն Հարությունյանի գլխավորած «Շանթ դաշինք» կուսակցությունը, և առաջիկայում կհստակեցվի, թե այլ քաղաքական ուժեր կմիանան իրենց, թե ոչ։ «Շատ ժամանակ չի մնացել, մինչև ամեն ինչ պարզ կդառնա։ Ամեն դեպքում, քաղաքական կոնսուլտացիաները շարունակվում են»,- եզրափակեց Քերոբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան