Մտահոգ ենք Արա Զոհրաբյանի հակասող և խտրական արտահայտությունների հետ կապված. ՀԿ-ներ

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ:

«Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ 13-07-2017 ամսաթվին «Նոյյան տապան» լրատվամիջոցների ընկերակցության կայքին տված հարցազրույցի և դրանում իրավաբանի գործունեությանը հակասող և խտրական արտահայտությունների հետ կապված (հարցազրույցը՝ հետևյալ հղումով՝ http://nt.am/am/news/241649/)։

Մասնավորապես, հարցազրույցում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է Ոսկե Ծիրան 14-րդ միջազգային կինոփառատոնի «Հայաստան. հայացք ներսից և դրսից» ծրագրի գրաքննությանը, որը պայմանավորված էր ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսեգնդեր) մարդկանց խնդիրներին առնչվող՝ «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» և «Ծիրանի այգիներ» երկու ֆիլմերի առկայությամբ։

Մենք հայտնում ենք մեր խիստ մտահոգությունն այսպիսի հրապարակային դիրքորոշման վերաբերյալ, առավել ևս, երբ այն դրսևորվել է անձի կողմից, որը ղեկավարում է ողջ հանրապետության մասշտաբով գործունեություն ծավալող փաստաբաններին արտոնագրող և նրանց գործունեության ընթացքում փաստաբանի վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, որն իրավամբ, պետք է առաջնորդի իրավունքի գերակայության համար մղվող պայքարը։

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունները հիմնված են նախապաշարումների վրա և խտրական վերաբերմունք են սերմանում ԼԳԲՏ անձանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ, ստորադասում և մերժում են ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության շահը հայաստանյան հասարակությունում:

ԼԳԲՏ անձանց կողմից բարձաձայնված խնդիրները լռեցնելուն և հակաօրինական քարոզ որակելուն ուղղված փորձերը ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և առհասարակ իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքներին և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքին:

Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների առկայության պայմաններում այսպիսի ձևակերպումները ամենավտանգավոր ազդեցությունը կարող են ունենալ ոչ միայն իրավապահ և այլ պետական մարմինների գործելաոճի, այլ նաև փաստաբանական համայնքի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներից տուժած անձանց պաշտպանության պատշաճության և արդյունավետության վրա:

Հորդորում ենք ՀՀ Փաստաբանների պալատին՝ ի դեմս Խորհրդի, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ քննելու փաստաբանի վարքագծի կանոնների խախտման դեպքը և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը»:

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ