Հայհոյող ու չպատժվող պաշտոնյաները․ արդյոք սադրանքն արդարացնում է էթիկայի խախտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախորդ շաբաթ հերթական աղմկոտ միջադեպի կենտրոնում հայտնվեց. hայհոյանքով էր պատասխանել իրեն հայհոյած ընդդիմադիր Միքայել Մարգարյանին։

Դրան նախորդել էր անհարգալից բառապաշարով բանավեճը։

«-Արա։

-Արան պապադ է»։

Ազգային ժողովի նախագահը սեռական բնույթի հայհոյանքին նույն բառապաշարով արձագանքելով՝ արդյո՞ք չի խախտում սեփական կուսակցության էթիկայի կանոնագիրքը։ Factor TV-ի հարցին Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․

«-Պարոն Սիմոնյան, սա ՔՊ կուսակցության էթիկայի կանոնագրքի խախտում չէ՞։

– Դուք ՔՊ-ակա՞ն եք։

-Ոչ։

-Դե ՔՊ-ն կորոշի»։

ՔՊ-ն էթիկայի կանոնագիրք ընդունելու մասին հայտարարեց 2025-ի տարեվերջին։ Ըստ ներկուսակցական փաստաթղթի՝ կուսակցականները, հատկապես՝ պաշտոն զբաղեցնողները, պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում․ «Կուսակցության անդամները, հատկապես՝ հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում, ներառյալ՝ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն»։

Արդյո՞ք Ալեն Սիմոնյանն էթիկայի կանոնները խախտել է․ այս հարցի պատասխանը պետք է տար ՔՊ կուսակցության վերահսկող հանձնաժողովը։ Factor TV-ն հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հարցն օրակարգում կա։

«Քանի որ հրահրել ու սադրել են, հետևաբար, որևէ նախաքննություն անցկացնելու անհրաժեշտություն հանձնաժողովը չի տեսնում»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը միջադեպից հետո՝ կիրակի օրը, Երևանի փողոցներում ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին։ 2 օր անց էլ նրա դիրքորոշման մեջ փոփոխություն չկար․ «ՀՀ քաղաքացին ինձնից ներողություն չի ակնկալում»։

Արտգործնախարար Արարարտ Միրզոյանը, որը, ի տարբերություն Ալեն Սիմոնյանի, երբեք նման միջադեպերի կենտրոնում չի հայտնվել, կուսակցի պահվածքն ամեն դեպքում իրավիճակին համարժեք է համարում․ «Ի՞նչ անի, եկել իրեն հայհոյում է, ասի՝ կներեք, կուսակցականը մոտեցել է իրեն սադրելու նպատակով»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը խնդրահարույց է համարում այն, որ ՔՊ-ում չեն հետևում իրենց իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին։

«Ասելը միշտ էլ հեշտ է, անելն է դժվար, բարի ցանկություն է, թե ինչպիսին պետք է լինի իշխանավորը։ Բարդ է լինել այնպիսի իշխանավոր, ինչպես գրել են, դրա համար էլ հակադարձում են»,- նշում է Հարությունյանը։

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ է պաշտոնյայի կողմից հայհոյանք հնչեցնելն անթույլատրելի համարում, սակայն առաջարկում է խնդրին նայել այլ կողմից․ «Պետության ղեկավարների հետ խոսելու ձև կա, առավել ևս՝ ընտրված ղեկավարների հետ, որ իշխանությունները չեն զավթել, այլ ընտրվել են։ Չի կարելի պաշտոնյային հայհոյել, որ մի հատ էլ հետո քննարկենք՝ պաշտոնյան պետք է նրան հայհոյանքո՞վ պատասխանի, թե՝ ոչ»։

Ալեն Սիմոնյանն առաջին անգամ չէ, որ սկանդալային միջադեպից հետո, այսպես ասած, ջրից չոր է դուրս գալիս։ Երեք տարի առաջ այս օրերին նա Կասկադում թքել էր իրեն «դավաճան» անվանած դաշնակցականի վրա։ Այդ միջադեպից հետո Սիմոնյանը թեև ափսոսանք էր հայտնել տեղի ունեցածի առնչությամբ, բայց քաղաքացուց ոչ միայն ներողություն չէր խնդրել, այլև սպառնում էր նույնն անել նաև ԱԺ-ում․ «Պետք լինի, կթքեմ»։

Հայաստանի Ազգային ժողովում վերջին տարիներին հայհոյանք պարբերաբար հնչում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շուրթերից։ Նախորդ տարի, օրինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը որոշեց պապի պատիվը պաշտպանել սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելով։

Սրան հաջորդեց ՔՊ-ական Տիգրան Պարսիլյանի արձագանքը։ Իշխանականը հայհոյեց Լևոն Քոչարյանին, որ նա չհայհոյի, քանի որ հայհոյել չի կարելի։

Իսկ մեկ այլ ՔՊ-ական՝ այժմ աշխատանքի և սոցալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որոշեց արձագանքել հենց ԱԺ ամբիոնից․ «Ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կասի թուրք, դրա հերն էլ, մերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի ուսումնասիրում Ալեն Սիմոնյանի վարքագիծը նախորդ շաբաթվա միջադեպի առնչությամբ։ Հանձնաժողողվը նաև չի անդրադարձել ավելի վաղ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների կողմից հայհոյելու դեպքերին։ Կառույցից Factor.am-ին փոխանցեցին, որ պատգամավորների էթիկային առնչվող հարցերը հանձնաժողովի լիազորությունից դուրս են։

Այդուհանդերձ, ՔՊ-ն ՀՀ-ում առայժմ միակ քաղաքական ուժն է, որը պաշտոնապես հայտարարել է էթիկայի կանոնագիրք ունենալու մասին։ Որքանո՞վ է այն գործոմ, սա խնդրի երկրորդ կողմն է։ Միաժամանակ, ակնհայտ է, որ քաղաքական խոսույթը, ընտրությունների մոտենալուն զուգահեռ, բոլոր կողմերից ավելի է կոշտանալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան