Միջնորդներից որևէ մեկը չի ցանկանա պատասխանատվությունն իր վրա վերցնել, պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է. քաղաքագետ

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այսօր սպասվող հանդիպումից հայկական կողմը որևէ ակնկալիք չպետք է ունենա: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ընդգծեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ շարունակելով՝ երկու երկրների ղեկավարների աշխատանքային հանդիպման ընթացքում ենթադրվում է, որ քննարկվելու են ռուս-ադրբեջանական հարաբերություններին առնչվող խնդիրներ:

Հիշեցնենք՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտնել է՝ երեկոյան Սոչիում Ռուսաստանի ղեկավարը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Կրեմլի խոսնակը, սակայն, չի մանրամասնել, թե որն է նախագահների հանդիպման նպատակը և ինչ հարցերի է անդրադարձ կատարվելու:

«Ես վստահ եմ, որ Արցախի հիմնախնդիրը լինելու է օրակարգում, Ադրբեջանի նախագահը ցանկացած այլ երկրի ղեկավարի հետ հանդիպելիս խոսում է նաև արցախյան հակամարտության կարգավորման իրենց պատկերացումների մասին, վստահ եմ՝ Ռուսաստանի նախագահի հետ հատկապես այդ հարցը կքննարկվի, բայց Ռուսաստանի և Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը հայտնի է, և գործընթացում որևէ լուրջ փոփոխություն պետք չէ սպասել»,- կարծում է Մելիք-Շահնազարյանը:

Ի դեպ, օրերս ռուսական «Իզվեստիա»-ն գրել էր, որ Կրեմլը ձգտում է մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ Մոսկվան այդ հարցում գլխավոր միջնորդ է դարձել, քանի որ ՄԽ մյուս համանախագահների փորձերը՝ նստեցնել կողմերին բանակցությունների սեղանի շուրջ, ձախողվել են: Պաշտոնական Մոսկվան, մինչդեռ, նախօրեին հերքեց «Իզվեստիա»-ի այս հրապարակումը:

Քաղաքագետը ևս կարծում է, որ Մոսկվան նման պատասխանատվություն չի ստանձնի: «Կարծում եմ՝ միջնորդներից որևէ մեկը չի ցանկանա պատասխանատվությունն իր վրա վերցնել: Բոլորը հասկանում են, որ քաղաքական լուծում հիմա չկա, խնդիրները շատ են, պատերազմի վերսկսման հավանականությունը` մեծ: Եվ այն կողմը, որը պատասխանատվություն կվերցնի իր վրա, ինչ-որ չափով կլինի նաև այդ գործընթացը տապալող կողմ, ուստի ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ֆրանսիան չեն ցանկանա ջութակի դեր խաղալ հիմա»,- շեշտեց քաղաքագետը` կարծիք հայտնելով, որ փակուղում գտնվող բանակցային գործընթացը վերսկսելու շանսեր կլինեն:

Շողիկ Գալստյան