«Սադրանք է եղել, այդ տղայի համակրած ուժերը ասֆալտի մեջ կկատոկեին իրեն, կանցնեին վրայով․ դա ի՞նչ պահվածք էր»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին՝ հայտարարել է, որ այն ոչ թե սովորական քաղաքացու հետ բախում էր, այլ նպատակային սադրանքի պատասխան, որը նախկին իշխանությունների օրոք շատ ավելի կոշտ հակազդեցության կարժանանար։  

«Խոսքը ոչ թե շարքային քաղաքացու, այսինքն՝ ուղղակի պատահական անցորդի կամ բողոքող, այսինքն, այդ խմբի մի ուղղակի ներկայացուցչի մասին չի, որևէ խմբի, այլ կոնկրետ այդ նպատակով այնտեղ եկած… դուք տեսաք էլի, բա ոնց մոտեցան։ Սա առաջին դեպքը չի էլի, այսինքն ակնհայտ սադրելու նպատակով։ Եվ եթե իրենց թվում է, թե իրենք կարող են գալ և օգտվելով պաշտոնյայի զսպվածությունից, ուղղակի իրենց ամեն ինչ թույլ տալ, դա այդպես չի լինելու», – նշել է Եղոյանը։

Նա համեմատություն է անցկացրել ներկա և նախկին իրողությունների միջև՝ պնդելով. «Այդ պահվածքի համար այն ուժերը, որոնց ինքը հիմա համակրում է, իրեն ասֆալտի մեջ ուղղակի կկատոկեին։ Իրենք կատոկով ասֆալտի մեջ այսպես կդնեին, կանցնեին վրայով»։

Ի պատասխան դիտարկմանը, թե նման միջադեպերը կրկնվում են, և իշխանությունը կարծես թե դասեր չի քաղում, պատգամավորը կոչ է արել գնահատել առկա ժողովրդավարական մթնոլորտը։

«Ես ուղղակի մի բան կասեմ։ Գնահատե՛ք այն, ինչ ունեք։ Դուք տեսե՞լ եք՝ մետրոյի խոսակցությունը ոնց է մեկնաբանվել հետխորհրդային տարածքում, ղազախական մեդիայում, ռուսական մեդիայում։ Մարդիկ չեն տեսել այդպիսի բան իրենց կյանքում։ Որ կարող է երկրի ղեկավարը մետրոյով գնա, իրեն քաղաքացին մոտենա, հարցեր տա, բան, հետո իրար հետ վիճեն։ Ուղղակի գնահատեք այն, ինչը կա։ Սա երկնքից չի ընկել, բայց կարող է ջուրը գնալ»։

Հարցազրույցի ընթացքում Արման Եղոյանն անդրադարձել է նաև ընդդիմադիրներին «պատերազմի կուսակցություն» որակելու իշխանության մոտեցմանը։ Նրա խոսքով, խաղաղության հաստատված պարամետրերը փոխելու ցանկացած փորձ ուղիղ ճանապարհ է դեպի նոր պատերազմ։

«Խաղաղության վերաբանակցում նշանակում է պատերազմ։ Վերջ։ Դա այդ իրավիճակը չի։ Մենք չենք ձգտել խաղաղություն վերաբանակցել այն ժամանակ։ Այն ժամանակ խաղաղություն հաստատված չի եղել, որ մենք վերաբանակցենք և քանդվի։ Եթե այն ժամանակ լիներ խաղաղության ճարտարապետություն, մենք ամեն ինչ կանեինք դա պահելու համար, բայց չի եղել այդ ճարտարապետությունը։ Եղել է կոնֆլիկտի ճարտարապետություն, որտեղ Հայաստանի ռեսուրսները սպառման եզրին են եղել», – պարզաբանել է նա։

Եղոյանը մերժել է այն տեսակետը, թե 44-օրյա պատերազմի ողջ պատասխանատվությունը բացառապես գործող իշխանությանն է։ «Կոնֆլիկտը եղել է 1991 թվականից մինչև 2025 թվականը՝ 34-35 տարի։ Եվ այդ 34-35 տարվա ընթացքում մենք, բնականաբար, տեսել ենք այդ կոնֆլիկտի բոլոր դրսևորումները՝ արտագաղթ, կոռուպցիա, որը էլի փոխկապակցված է այդ կոնֆլիկտի հետ, պատերազմներ, զոհեր սահմաններին, և՛ պատերազմական իրավիճակում, և՛ դիրքային մարտերում, և՛ ուղղակի մի սովորական օր»։

Պատգամավորը նաև քննադատել է ընդդիմության կողմից առաջ քաշվող այլընտրանքային առաջարկները, ինչպիսիք են Թրամփի ուղին երկարացնելը կամ Չինաստանին ու Ռուսաստանին մասնակից դարձնելն այդ նախագծին՝ դրանք որակելով ակնհայտ սադրանք։ Նրա խոսքով, հայ հասարակությունը «շատ ավելի հասուն, շատ ավելի խելացի, շատ ավելի խորագետ է, քան այդ մարդիկ են» և հասկանում է նման քաղաքականության «աղետաբերությունը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան