Սուտ է, Փաշինյանը չի դավաճանել Պուտինին, ՌԴ-ից էր խնդրում անվտանգություն, բայց նա դավաճանեց մեզ, Ադրբեջանը հարձակվեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է առաջիկա ընտրությունների աշխարհաքաղաքական բաղադրիչին, պրոռուսական ուժերի կողմից ձևավորվող օրակարգին և Հայաստանի ապագա զարգացման վեկտորի շուրջ ծավալվող պայքարին։

Ըստ Ստեփան Գրիգորյանի, Հայաստանում ձևավորվել է երկու իրականություն։ Մի կողմից, սոցհարցումները ցույց են տալիս, որ հասարակությանը հուզում են առաջին հերթին սոցիալ-տնտեսական խնդիրները՝ գների բարձրացումը, թոշակները, աշխատատեղերը։ Մյուս կողմից, լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը ձևավորում են մի օրակարգ, որը, ըստ նրա, չի համապատասխանում հանրային տրամադրություններին։

«Մեր կենտրոնը մեր գործընկերների հետ Լիտվայում ուսումնասիրություն անցկացրեց, որի համաձայն՝ մթնոլորտը ԶԼՄ-ներում Հայաստանի և սոցցանցերում… մի պատկեր ցույց է տալիս, որը չի համընկնում այն պատկերի հետ, որը ցույց է տալիս սոցհարցումները։ Մարդկանց դա հուզում է՝ ի՞նչ է անում այդ ոլորտում կառավարությունը, ի՞նչ տնտեսական ծրագրեր է անում։ Այ սա է մասը կարևոր հասարակության մեջ»,- նշել է Գրիգորյանը։

Նա պնդում է, որ պրոռուսական ուժերը և նրանց հետ կապված լրատվամիջոցները, օգտվելով իրենց ռեսուրսներից, ձևավորում են արհեստական օրակարգ՝ առաջ մղելով Ղարաբաղի և անվտանգային հարցերը, որոնք չեն համապատասխանում հանրության իրական մտահոգություններին։

Քաղաքագետի համոզմամբ, Ռուսաստանը բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին և առաջիկա ընտրական գործընթացներին։ Նա կոնկրետ օրինակներ է բերում.

«Մեծ գաղտնիք չի, որ Ռուսաստանում հիմա գնում է հավաքագրում։ Փորձ է արվում հավաքագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր ապրում են Ռուսաստանում, որ իրենք գան ընտրությունների ժամանակ պրոռուսական ուժերի համար քվեարկեն, ու մեր բիզնեսմեններին, բառիս բուն իմաստով, ճնշում են Ռուսաստանում, որ իրենք փող ծախսեն այդ քայլն անելու։ Ու ասում են՝ եթե պրոռուսական ուժերը չկրեն, դա նշանակում է, որ դուք չեք կարող վերադառնալ, այդպես էլ ձեզանից այդ սեփականությունը կխլենք»։

Գրիգորյանը պնդում է, որ պրոռուսական ուժերի հաղթանակի դեպքում Հայաստանը կհրաժարվի խաղաղության պայմանագրից, հետ կանգնի «Թրամփի ուղի» ծրագրից և կչեղարկի եվրաինտեգրացիայի ուղղությամբ արված քայլերը։ Սա, ըստ նրա, անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի մեկուսացման։

«Եթե գան պրոռուսական ուժերն իշխանության, իրենք կհրաժարվեն այդ խաղաղության պայմանագրից, իրենք հետ կկանգնեն «Թրիփ» ծրագրերից, ու պարզ է՝ այդ քաղաքական որոշումը՝ գնալ դեպի եվրաինտեգրացիա, չեղյալ կհամարվի»,- նշել է նա։

Ի պատասխան որոշ ուժերի այն մեղադրանքներին, թե Եվրամիությունը նույնպես միջամտում է Հայաստանի ներքին գործերին, Գրիգորյանը հակադարձում է՝ ընդգծելով Ռուսաստանի և ԵՄ-ի գործողությունների սկզբունքային տարբերությունը։

«Նայեք ինչ նուրբ մանիպուլյացիա է։ Դա հավասար բաներ չեն։ Օրինակ, Եվրամիությունը փորձագետներ է ուղարկում, ոնց անել, որ չեզոքացնեն այս տիպի միջամտությունը։ Այդ փորձագետները, հաշվի առնելով Ռումինիայի, Մոլդովայի փորձը, մեզ կներկայացնեն իրենց փորձը՝ ոնց կարելի է կանխել այս տիպի հնարավոր միջամտությունը մեր ընտրություններին»։

Նա եզրակացնում է, որ Եվրամիության աջակցությունն ուղղված է Հայաստանի ինստիտուտների հզորացմանը և անօրինական միջամտությունների կանխմանը, մինչդեռ Ռուսաստանի գործողությունները նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը և պահպանել իր ազդեցությունը։

Ամփոփելով խոսքը՝ Ստեփան Գրիգորյանը շեշտել է, որ հայ հասարակությունը կանգնած է լուրջ ընտրության առջև. «Ժողովուրդը պետք է իմանա՝ սրումը, այս պոլյարիզացիան մի կողմից թերություն ունի, բայց մյուս կողմից լավ է, մարդիկ թող ընտրություն կատարեն։ Ի վերջո, ազատ թող գնան, ընտրեն իրենց ընտրությունը կատարեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան