Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ընտրություններին ընդառաջ ներքաղաքական խմորումներին, ինչպես նաև՝ Իրանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։

Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանն իր համար ավելի ընդունելի է, քան Նիկոլ Փաշինյանը, Արա Պապյանը պարզաբանել է, որ դա իր անձնական տեսակետն է՝ արտահայտված «երկընտրանքի» պարագայում։

«Փաշինյանն արդեն հանգեցրել է պետականության կորստի և հիմա տանում է ինքնության քայքայման։ Իսկ, այսպես ասած, այն վտանգները, որոնք ներկայացվում են Սամվել Կարապետյանի տեսքով, դա այն է, որ կբերի պետականության, ինքնիշխանության մակարդակի նվազեցման։ Բնականաբար, երբ որ դնում ես մի տեղ այն, ինչ որ ունես՝ արդեն առկա վտանգները և իրականությունը, և այն, ինչ-որ տեղ ենթադրելի, բնականաբար, այդ պարագայում, այդ երկընտրանքի մեջ այդպիսին է։ Բայց այստեղ նաև շարունակությունն էլ կար, որ ես ասել եմ, որ ամեն պարագայում ես երկուսից որևէ մեկի օգտին էլ չեմ քվեարկի, որովհետև աշխարհաքաղաքական տարաձայնություններ ունենք նրանց հետ»,- պարզաբանել է Պապյանը։

Նա նշել է, որ Ազգային-ժողովրդավարական բևեռը հավատարիմ է մնում իր որդեգրած գաղափարներին՝ ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հաստատմանը և «ոչ նախկին, ոչ ներկա» կարգախոսին։ Ի պատասխան հնչող կասկածներին, որ Կարապետյանի ֆինանսական ռեսուրսների մի մասի ռուսական ծագումը կարող է վերջինիս դարձնել Կրեմլի ազդեցության գործիչ, Պապյանը հակադարձել է․

«Իսկ հիմա ո՞ւմ ազդեցության ներքո է Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանի օրոք մեր արտաքին առևտուրը Ռուսաստանի հետ երեք անգամ շատացել է, այսինքն՝ մենք ավելի կախվածության մեջ ենք։ Մեր ռազմական կախվածությունն է շատացել, որ մեր ռազմական կարողություններն են թուլացել»։ Նրա խոսքով՝ Կարապետյանի իշխանության գալու դեպքում պետք է դատել ըստ նրա գործողությունների։ «Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և կիրականացնի ռուսամետ քաղաքականություն, կասենք՝ ռուսամետ է։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ եկավ իշխանության, թուրքամետ չէր, հայրենասեր էր, կոռուպցիայի դեմ էր պայքարում և այլն։ Հիմա մենք տեսնում ենք իր արածը, տեսնում ենք պտուղը, ասում ենք, որ ոչ մի բանի դեմ էլ չի պայքարել, համագործակցում է նույն կոռուպցիոներների հետ և Հայաստանի ինքնիշխանությունն ավելի ցածր մակարդակի է բերել, քան կար»։

Խոսելով Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակի, բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունների և ԱՄՆ-ի գործողությունների մասին՝ Արա Պապյանը կարծիք է հայտնել, որ այս ամենն ավելի մեծ՝ գլոբալ հակամարտության մաս է կազմում։

«Եթե վերցնենք մեծ առումով, ապա տեղի է ունենում նախապատրաստական աշխատանք Չինաստանի դեմ մեծ պատերազմի։ Չինաստանը զրկվում է դաշնակիցներից, մատակարարման աղբյուրներից, ճանապարհներից և այլն։ Այս պատերազմը, որ հիմա ընթանում է, սկսվել է 1979 թվականին Իրանի հարձակումով Միացյալ Նահանգների դեսպանատան վրա Թեհրանում։ Դա պատերազմի հայտարարում էր Միացյալ Նահանգներին, և առ այսօր պատերազմ է ընթանում։ Ընթանում է տարբեր ալիքաձև զարգացումներով»։

Ըստ Պապյանի՝ Իրանի ներկայիս ղեկավարությունը չի կարող գնալ զիջումների, քանի որ դա կհակասի իր գոյության հիմքին։ «Ներկա Իրանի համակարգը հիմնված է հակաամերիկանիզմի վրա։ Իրանի պետության ամբողջ գաղափարախոսությունը խարսխված է իսլամական հեղափոխությունն արտահանելու վրա, և դա ամրագրված է Իրանի սահմանադրության մեջ։ Եվ այն մարդիկ, վերնախավը, որ կա, չի ուզում իշխանությունը տալ»։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից առաջ քաշված երեք հիմնական պայմանները՝ ատոմային ծրագրից հրաժարում, բալիստիկ հրթիռներից հրաժարում և Իսրայելի ճանաչում, անընդունելի են Իրանի իշխող վարչակազմի համար։ Այս պայմաններում, ըստ նրա, Իսրայելի ռազմավարությունն ուղղված է Իրանի ներքին կայունությունը խաթարող ուժային կառույցների ոչնչացմանը։

«Իսրայելն ավելի շատ հիմա թիրախավորում է ոստիկանական ուժերը՝ լինի դա Բասիջը, լինի հեղափոխության պահապանները, ինչո՞ւ, որովհետև երբ որ, ոնց որ ասած, ժողովրդական ընդվզում լինի ներսից, երբ որ ասենք դուրս եկանք փողոց, նրանց ճնշողների հրամանատարն ինքն է եղել»,- եզրափակել է Արա Պապյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան