Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 12 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը Factor TV-ի եթերում անդրադառնալով Դավիթ Սանասարյանի՝ ժողովրդավարական ուժերի համախմբման կոչին, այն ողջունելի է համարել և պատրաստակամություն հայտնել մասնակցելու բոլոր քննարկումներին։

Նա հիշեցրել է, որ դեռ երկու տարի առաջ իրենք էին նախաձեռնել «Եվրոդաշինք»-ը, և այդ համախմբման շնորհիվ հաջողության հասան։ «Մենք՝ արտախորհրդարանական ուժ լինելով, կարողացանք ոչ միայն ստորագրահավաք անել, այլ նաև, առաջին անգամ կարծում եմ Հայաստանի պատմության մեջ, չլինելով խորհրդարանական կուսակցություններ, մեզ հաջողվեց  Ազգային ժողովում օրենք անցկացնել։ Ընդ որում՝ իշխող կուսակցությունը, և լսումների ժամանակ դա զգացվում էր, դեմ էր դրան։ Վարչապետը այդ պահին որոշեց մեզ լսել, մեր փաստարկներին հետևել, և մենք հասանք այնպիսի հաջողության, որ մինչև հիմա, փաստորեն, միայն դա է, որ հիշատակվում է Եվրոպայում»,- նշել է Խզմալյանը։

Տիգրան Խզմալյանի համոզմամբ, քաղաքական դաշտի մասնատումը կառավարվող գործընթաց է։ «Մենք տեսնում ենք, որ և՛ Եվրոդաշինքի բաժանումը, ինքնաբուխ չէր, դա ներսից չէր, դա դրսի ճնշման արդյունք էր։ Ես պնդում եմ և ասում եմ դա տարուց ավելի, որ և՛ իշխանությունը, և՛ ռուսամետ ընդդիմությունը, և նրանց ետևից կանգնած ուժերը՝ Մոսկվան, Բաքուն, Անկարան, ձգտում են պահպանել ստատուս քվոն։ Որպեսզի Երևանում պահպանվի հենց 21 թվականի ստատուս քվոն, այսինքն՝ լինի Փաշինյանը, որը ավելի քան պատրաստ է զիջումների, և լինեն նրանից մեկ-երկու աստիճան ցածր, բայց անպայման Ազգային ժողովում, այդ երկրորդ ուժը՝ նախկինների և ներկաների սիմբիոզը, որովհետև իրենք, փաստորեն, իրար փոխանցելով իշխանությունը, պահպանում են ամենակարևորը»։

Ըստ Խզմալյանի՝ Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերը ապագաղութացումն է։ «Այն ուժերը, որոնք պայքարում են դրա դեմ՝ ապագաղութացման ուժեր են, դա է գլխավոր հարցը։ Երբ որ մենք ասում ենք Եվրոպա, ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է Հայաստանի ապագաղութացում՝ ռուս-թուրքական այդ համատեղ, կարծեմ արդեն ոչ ոք չի կասկածում, չէ՞, որ 2011 թվականից գոնե դա ռուս-թուրքական համատեղ ծրագիր էր»։

Նա կարծում է, որ գալիք ընտրությունները լինելու են ոչ այնքան իշխանության, որքան ընդդիմության մասին։ «Պետք է ընդդիմափոխություն, որովհետև իշխանությունը փոփոխական է, ընդդիմությունը պետք է սկզբունքորեն լինի ինչ-որ մի աշխարհաքաղաքական վեկտորի ջատագովը։ Եվ, սովորաբար, հենց դրա համար է ընդդիմությունը, որպեսզի կատարի այդ փոփոխությունը աշխարհաքաղաքական»։

Անդրադառնալով վարչապետի այն պնդումներին, թե արտաքին ուժերն օլիգարխների միջոցով փորձում են խոչընդոտել Հայաստանի անկախացմանը, Խզմալյանը նշեց․ «Սա դասական փաշինյանական հայտարարություն է։ Դա սուտ չէ, բայց դա ողջ ճշմարտությունը չէ։  Սա կիսաճշմարտություն է, որը ստից ավելի վտանգավոր է»։ Նա պնդում է, որ հայտարարության մեջ բացակայում է ամենակարևորը․ «Ամենակարևոր օլիգարխն այստեղ ո՞րն է։ Նրանք չեն։ Գլխավոր օլիգարխը հենց Ռուսաստանն է։ Ռուսաստանին են պատկանում գազը, երկաթուղին, հանքերը, բանկերը, կուսակցությունները, մամուլի զգալի մասը»։

Խզմալյանը քննադատում է իշխանությանը ռուսական սեփականությունը չազգայնացնելու համար։ «Այն, ինչ իրենք անվանում են զգուշավորություն, մենք նույն այդ խոսքերը լսել ենք և՛ Սերժ Սարգսյանից, և՛ Ռոբերտ Քոչարյանից, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանից։ Ինչի՞ն բերեց այդ ամենը։ 20 թվականի պարտությանը, 23 թվականի հայաթափմանը Արցախում»։

Խզմալյանը զուգահեռներ է տանում Հայաստանի և Մոլդովայի միջև։ «Մեկ տարբերությամբ՝ Մոլդովայում կա քաղաքական կամք, որի անունն է Մայա Սանդու։ Հայաստանում կա կոլաբորացիոնիզմ, ինչպես ես դառը հումորով անվանում եմ դա՝ Նիկոլաբորացիոնիզմ։ Եվ դա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է։ Ինչի՞ հետ է նա փոխարինում այն, ինչ մենք համարում ենք պետական շահ՝ միացումը Եվրոպային։ Նա դա փոխարինում է իրեն տրված անձնական երաշխիքների հետ, որը տալիս է և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան»։

Նրա խոսքով, Եվրոպայի աջակցությունը Փաշինյանին պայմանավորված է նրանով, որ նրանք, ինչպես և հայ ժողովուրդը 2021-ին, ընտրում են չարիքներից փոքրագույնը, քանի որ «Փաշինյանի հետ նրանք դեռ կարող են խոսել», ի տարբերություն ռուսամետ ընդդիմության, որի հետ «խոսելու բան Եվրոպան չունի ընդհանրապես»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան