Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները. ավարտվել է MITT 2026 ցուցահանդեսը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ ավարտվել է MITT 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի շրջանակում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացրել է երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները։

«Ցուցահանդեսի ընթացքում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեղի ոլորտային ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության և հատուկ նախագծերի վարչության պետ Նիկիտա Կոնդրատևի, վարչության պետի տեղակալ Իգոր Մաքսիմովի, ինչպես նաև Մոսկվայի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Եվգենի Ալեքսանդրովիչ Կոզլովի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, ոլորտում առկա վերջին զարգացումները, ինչպես նաև կարևորվել է երկու երկրների պետական և մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնումը։

Ամփոփելով MITT 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, նշենք, որ այն ևս մեկ կարևոր հարթակ հանդիսացավ ներկայացնելու Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն միջազգային հարթակում»,- ասված է հաղորդագրությունում։