Ավելի քան կես միլիարդ դրամ՝ 300 ընտրատեղամասից ուղիղ հեռարձակում իրականացնելու համար

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը մարտի 12-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 545 միլիոն դրամ հատկացրեց հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների կազմակերպման համար։ Որոշումն ընդունվեց առանց քննարկման։

Այս գումարով ԿԸՀ-ն պետք է ձեռք բերի անհրաժեշտ տեսախցիկներ, սարքավորումներ և ծրագրային ապահովում, որոնք թույլ կտան բոլոր այն տեղամասերից, որտեղ ընտրողների թիվը 300-ից ավելի է, իրականացնել տեսանկարահանում։

Factor.am-ը ԿԸՀ-ից պարզաբանում է խնդրել՝ ինչու են նոր տեսախցիկներ և ուղիղ հեռարձակում իրականացնելու համար նախատեսված այլ միջոցներ ձեռք բերում, երբ նախորդ ընտրություններին դրանք առկա էին և ընտրատեղամասից իրականացվում էր ուղիղ հեռարձակում։

ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը Factor.am-ին հայտնեց, որ ընդլայնում են ընտրատեղամասերի թիվը, որտեղից ուղիղ հեռարձակում է իրականացվելու։ Ըստ նրա՝ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ուղիղ եթեր իրականացվել է 1500 ընտրատեղամասից, իսկ առաջիկա ընտրություններին նախատեսվում է հեռարձակում իրականացնել 1800 ընտրատեղամասից։ Այսինքն՝ կես միլիարդից ավելի գումարը հատկացվում է 300 ընտրատեղամասի համար։

Նարեկ Կիրակոսյան