IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ամերիկյան հեղինակավոր Los Angeles Times պարբերականը անդրադարձել է հայկական IDBank-ին՝ ներկայացնելով բանկի արագ զարգացումը, թվային վերափոխման հաջող փորձը և միջազգային ընդլայնման նոր փուլը։

Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանը հայտնվել է միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում, իսկ երկրի բանկային համակարգը դիտարկվում է որպես կայունության և վստահության կարևոր հենասյուն։ Այդ գործընթացում առանձնահատուկ ուշադրություն է գրավել IDBank-ը՝ որպես տեխնոլոգիական լուծումների և ֆինանսական նորարարությունների առաջատարներից մեկը։

«Մենք տեսնում ենք աճող հետաքրքրություն ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների կողմից, որոնք ոգեշնչված են ապագա կայունության և նոր տնտեսական հնարավորությունների հեռանկարով», — նշել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը Los Angeles Times-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով նաև բանկի վերջին տարիների արագ աճն ու զարգացման ռազմավարությունը։

IDBank-ի միջազգային զարգացման կարևոր քայլերից մեկը դարձել է ԱՄՆ մուտքը։ Բանկը ստացել է թույլտվություն՝ Միացյալ Նահանգներում ներկայացուցչություն բացելու համար։ Այն արդեն սկսել է գործել Գլենդել քաղաքում՝ աշխարհի ամենամեծ հայկական համայնքներից մեկի կենտրոնում։

Los Angeles Times-ը գրում է, որ այս ներկայացուցչությունը կարող է դառնալ կարևոր ֆինանսական կամուրջ Հայաստանի և սփյուռքի միջև՝ ամրապնդելով երկրի կապը միջազգային շուկաների հետ։ ԱՄՆ-ում գործող գրասենյակը կներկայացնի IDBank-ի ծառայությունները՝ հնարավորություն տալով հետաքրքրված անձանց ավելի հեշտությամբ օգտվել բանկային առաջարկներից․ օրինակ՝ հեռավար բացել հաշիվ, ձեռք բերել անշարժ գույք Հայաստանում կամ օգտվել այլ ֆինանսական ծառայություններից։

Հոդվածում հատուկ ընդգծվում է նաև բանկի թվային ռազմավարությունը։ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ թվային հասանելիությունը եղել է IDBank-ի հաջողության առանցքային գործոնը․ «Հայաստանի քաղաքացիները, նույնիսկ նրանք, ովքեր բնակվում են արտերկրում, կարող են դառնալ բանկի հաճախորդներ 100% առցանց եղանակով»։

Վերջին տարիներին IDBank-ը զգալի ներդրումներ է կատարել տեխնոլոգիաների, թվային հարթակների և մարդկային ռեսուրսների զարգացման մեջ՝ ընտրելով օրգանական աճի մոդել։ Արդյունքում բանկի ակտիվ հաճախորդների թիվն ընդամենը հինգ-վեց տարվա ընթացքում աճել է 10 հազարից մինչև շուրջ 400 հազար։

IDBank-ն այսօր ոչ միայն հաջողված բանկային բրենդ է Հայաստանում, այլև օրինակ, թե ինչպես կարող է տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված ֆինանսական հաստատությունը դուրս գալ միջազգային հարթակ և ամրապնդել Հայաստանի կապը համաշխարհային ֆինանսական համակարգի հետ։

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ