Մոնրեալում COP17-ի նախագահության առաջնահերթություններին նվիրված բարձր մակարդակի քննարկումներ են անցկացվել

Լուրեր

28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ մարտի 9–11-ը  Հայաստանի պատվիրակությունը` Շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցում է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումներին, որոնք նվիրված են COP17-ի նախագահության առաջնահերթությունների ձևավորմանն ու նախապատրաստական աշխատանքներին։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի պատվիրակության կազմում են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, COP17-ի հատուկ բանակցող Մհեր Մարգարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի և Արտաքին գործերի նախարարություններից։

«Եռօրյա հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայատանում COP17-ի կազմակերպման և նախապատրաստական առանցքային ուղղությունները։ Մասնավորապես՝ նախատեսված է աշխատանքային հանդիպում, որի շրջանակում անդրադառնալու  են գագաթաժողովի լոգիստիկ և կազմակերպչական հարցերին՝ ներառյալ միջոցառման կազմակերպումը, նիստերի տեխնիկական ապահովումը, լոգիստիկ գործընթացները, ինչպես նաև տեղեկատվության տարածման ապահովումը։
Այս քննարկումները կարևոր փուլ են COP17-ի արդյունավետ նախապատրաստման ճանապարհին և հնարավորություն են տալիս համադրել  երկրի մոտեցումները միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու գագաթաժողովի բարձր մակարդակի կազմակերպումը։

Սա նաև կարևոր հարթակ է նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերելու, «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության և գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև գագաթնաժողովի պաշտոնական նիստերին առավել արդյունավետ մասնակցություն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։