Արևմուտքն աշխատում է Փաշինյանի հետ․ հունիսի 7-ի օրակարգը ՀՀ-ի գեոպոլիտիկ ընտրության մասին է՝ ՌԴ-ի և Արևմուտքի միջև․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

«Ալիք Մեդիայի» հիմնադիր, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը Factor TV-ի եթերում ներկայացրել է իր տեսակետները Հայաստանի արտաքին քաղաքականության, ներքին մարտահրավերների և առաջիկա ընտրությունների վերաբերյալ։ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ Արսեն Խառատյանը նշել է.

«Հայաստանի ֆորմալ, պաշտոնական դիրքավորումը դրական չեզոքությունն է, և ես կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է։ Սա մեր պատերազմը չէ։ Չնայած, մենք դրանից այս կամ այն փուլում անպայմանորեն ազդվելու ենք, արդեն իսկ որոշակի ազդեցություն կա, դա դեռևս էական չէ։ Ընդ որում՝ դա կարող է լինել քաղաքական, տնտեսականից մինչև հումանիտար ազդեցություն»։

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկին, թե Հայաստանը պետք է փորձի կանգնեցնել պատերազմը՝ Խառատյանը հարցադրում է արել.

«Դե, գուցե Ռոբերտ Քոչարյանը աշխարհաքաղաքական հարցեր լուծելու մեծ փորձ ունի իր իշխանավարման և դրանից հետո։ Լավ կլինի հիշեցնի, թե էլ ինչ երկու այլ կոնֆլիկտներ է ինքը լուծել կամ միջնորդել, երբ որ Հայաստանը ներկայացրել է։ Ես էական դերակատարություն Հայաստանի պարագայում այստեղ չեմ տեսնում։ Ինչքանո՞վ ենք մենք հիմա լսելի։ Ամերիկացիներին թուրքերը չեն կարողանում զանգել՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր լինելով, ասել՝ ստոպ, կանգնե՛ք»։

Խառատյանը մեկնաբանել է Հայաստանի անվտանգությունը Ռուսաստան-Իրան առանցքի վրա կառուցելու կամ Ռուսաստանի հետ միութենական պետությանը միանալու գաղափարները, որ հնչել են Վիտալի Բալասանյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից.

«Տարբեր մարդիկ տարբեր արքետիպերով են ապրում, արխայիկ մտածողությամբ։ Վերջին 200 տարվա պատմությունն են քննարկում՝ Գյուլիստան, Թուրքմենչայից մինչև Կարսի և Մոսկվայի պայմանագրեր։ Այդ ընթացքում քարտեզներ են փոխվում, պետությունների ազդեցություն է փոխվում, իրավիճակ է փոխվում, իրենք շարունակում են արքետիպային իրենց մտածողությամբ առաջ շարժվել։ Գուցե որոշ տրամաբանություն կա, թե ինչի են իրենք այդպես մտածում, բայց ես չեմ կարող պատասխանել, թե ինչու կան այդպիսի մտածողության կրողներ, որովհետև թերևս չեն համարել խորհրդային շրջանը գաղութատիրություն, որովհետև «օրհնվի այն սահաթով» են ապրում, որովհետև ավելի լավ է, ինչպես իրենք են սիրում ասել՝ Ռուսաստանի գուբերնիա, քան Թուրքիայի վիլայեթ։ Մինչդեռ մեր շուրջ էապես փոխվում են, տրանսֆորմացվում են տարածաշրջաններ, երկրներ, քաղաքական քարտեզներ են փոխվում, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասը»։

Խառատյանի համոզմամբ, առաջիկա ընտրությունների հիմնական թեման լինելու է աշխարհաքաղաքական ընտրությունը. «Օրակարգը աշխարհաքաղաքական ընտրության մասին է՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Ցավոք, սա է այն գլխավոր խնդիրը, որը կա»։

ՀՀ ԱԺ ընտրություններին 3 ամսից էլ պակաս ժամանակ է մնացել։ ՄՀԻ-ի հարցին՝ «Խնդրում եմ ասեք, թե որ քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե ԱԺ ընտրությունները լինեին հաջորդ կիրակի»։ Այն մարդիկ, ովքեր ասել են, որ «շատ հավանական է, որ կքվեարկեն», 29%-ը տվել է ՔՊ/Նիկոլ Փաշինյան անունը, իսկ «Մեր ձևով»/«Ուժեղ Հայաստան»/Սամվել Կարապետյան անունը տվել են 11%-ը, «Հայաստան» դաշինք/ՀՅԴ/Ռոբերտ Քոչարյան՝ 4%, 4-րդ տեղում ԲՀԿ-ն է և Գագիկ Ծառուկյանը՝ 2%-ով։ Կա նաև երկրորդ տվյալը «ո՞ւմ կքվեարկեք» հարցին պասիվ կամ չկողմնորոշված մարդկանց կարծիքները հաշվելով՝ բոլոր ուժերի վարկանիշն ավելի ցածր է։ Օրինակ՝ ՔՊ-ն՝ 24%, «Ուժեղ Հայաստան»՝ 9%, «Հայաստան» դաշինք և ԲՀԿ՝ 3-ական տոկոս։ Վերլուծելով Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցման արդյունքները՝ նա նշել է.

«Փաստ չէ, որ սա այն նույն պատկերն է լինելու, ինչը որ կտեսնենք ընտրություններում։ Եղել են անգամներ, երբ հենց նույն հեղինակավոր կառույցները հայաստանյան իրենց գործընկերների հետ արել են հետազոտություններ, բայց հետո այլ պատկեր ենք տեսել։ Ինչեր կարող են լինել առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում, ոչ մեկի համար պարզ չէ։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ, կարող են երկրորդ և երրորդ տեղերի պարագայում փոփոխություններ լինել։ Գործող քաղաքական մեծամասնությունը, թերևս, կունենա ամենաշատ ձայները, այնպես, ինչպես արտացոլված է, բայց կախված է նաև ընտրություններին մասնակցության ակտիվությունից»։

Ըստ կոնֆլիկտաբանի՝ ընդդիմադիր դաշտի առջև լուրջ մարտահրավեր է դրված. «Խնդիրը լինելու է ընդդիմադիր ձայները կոնսոլիդացնել պրոռուսական օրակարգի շուրջ։ Այդտեղ շատ դժվար է լինելու, որովհետև ձայների համընկնումներ կան։ Այս առումով, կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի խնդիրն ավելի բարդ է լինելու »։

Խառատյանը խոսել է նաև Հայաստանի՝ դեպի Եվրամիություն և ԱՄՆ ինտեգրացիոն գործընթացների մասին.

«Եվրամիությունն էլ չի ուզում շատ խոսել, որովհետև մենք ունեցել ենք այն փաստաթուղթը, որ ստորագրվել է 2017 թվականին, որի իրականացման հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Այնտեղ մեր պետական համակարգի և քաղաքական կամեցողների բավականին թերացումներ կան։ Ավելի կարևոր է ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործակցությունը։ Պարզ է, որ հիմա այս պատերազմն է ընթանում, և ամեն ինչ դրա մասին է դարձել, բայց էներգետիկայի ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում հուսով եմ, որ առաջընթաց կունենանք երկկողմ։ Այսինքն՝ սա միայն Եվրամիության հետ ինտեգրացիան չի, այլ նաև ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության խորացման հեռանկարն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։