Ով կդառնա հաջորդ վարչապետը․ հարցման նոր տվյալներ են հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 24 տոկոսը, եթե խորհրդարանական ընտրությունները լինեն առաջիկա կիրակի։ Այս մասին են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքները։ Փետրվարի 3-ից 13-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցմանը մասնակցել է 1506 քաղաքացի։

Չնայած թմբուկ նվագելուն, սրտիկներով տեսանյութեր տարածելուն, ըստ հարցման՝ Փաշինյանը երիտասարդների շրջանում այնքան էլ ժողովրդականություն չի վայելում։ 18-35 տարիքային խմբում 12 տոկոսն է պատրաստ քվե տալ վարչապետին։ Փաշինյանին նախընտրում են 56+ տարիքի քաղաքացիները՝ 32 տոկոս։

Նիկոլ Փաշինյանին որպես քաղաքական գործիչ վստահում է հարցվածների 18 տոկոսը։ Արդյո՞ք ՔՊ-ն առաջիկա ընտրություններին սահմանադրական մեծամասնություն կազմելու խնդիր է ունենալու։

«Դուք ասում եք՝ ո՞ւր է սահմանադրական մեծամասնությունը, կարծես սահմանադրական մեծամասնությունն այնտեղ պատրաստի դրած պետք է լինի, դուք էլ մեզ հանդիմանում եք»,- ասում է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

«Մեր հարցումներով՝ ՔՊ-ն ընդհանրապես շանչ չունի իշխանության գալու»,- իր հերթին ասում է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Գառնիկ Դանիելյանի «Հայաստան» դաշինքը, ըստ հարցման, կարող է ունենալ չորս տոկոս ձայն․ դա բավարար չէ ԱԺ-ում հայտնվելու համար։ Իսկ ահա դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը վստահելի է հարցվածների ընդամենը երեք տոկոսի համար։ Դանիելյանն ասում է՝ իրենք էլ իրենց հարցումներն են արել, որոնք, ըստ նրա, առավել հուսադրող են։ Ասում է՝ մեկ ցուցիչ էլ ունի, մարզերում հանդիպման ժամանակ անգամ ոտքի վրա կանգնած քաղաքացիների է նկատել։

Շուրջ կես տարի առաջ Հայաստանի քաղաքական դաշտ մուտք գործած ռուսաստանաբնակ խոշոր գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի ստեղծած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջինն է ընդդիմադիրների ցանկում։ Այս ուժի օգտին, ըստ այս հարցման, քվեարկելու է 9 տոկոսը։ Երիտասարդների՝ 10, իսկ 56+ տարիքային խմբի ընտրողների դեպքում՝ 9 տոկոսն է պատրաստ քվեարկել այս ուժի օգտին։ Կարապետյանը Փաշինյանից հետո երկրորդ վստահելի գործիչն է։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությանը զուգահեռ գործող «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կարծում է, որ իրենք են առաջին տեղում։ Նա կասկածի տակ է դնում ամերիկյան հեղինակավոր ընկերության անցկացրած հարցումները, մինչև անգամ պնդում է, թե տվյալները համաձայնեցվել են Հայաստանի իշխանության հետ։

ՀՀԿ-ն չկա անցողիկ շեմը հաղթահարողների, իսկ Սերժ Սարգսյանը՝ վստահելիների ցանկում։ Սերժ Սարգսյանի թիմակից, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշում է՝ այս հարցման արդյունքները չեն կարևորում, պատրաստվում են առաջիկայում իրականացվելիք բողոքի գործողություններին։

Այս հարցմամբ շանսեր ունի Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն։ «Նոյան տապանով» ընտրություններին մասնակցող Ծառուկյանի օգտին պատրաստ է քվեարկել քաղաքացիների չորս տոկոսը, երեք տոկոսն էլ նրան համարում է վստահելի քաղաքական գործիչ։ Այս հարցման արդյունքներով՝ մյուս ուժերից որևէ մեկը չի հաղթահարում անցողիկ շեմը։ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել մեկ տոկոսը։ Հարցվածների 30 տոկոսը չի որոշել՝ ում օգտին է քվեարկելու, իսկ 8 տոկոսը չի մասնակցելու քվեարկությանը։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ, ընդհանուր առմամբ, 84%-ը հակված է գնալ ընտրատեղամաս։ Այդուհանդերձ, նույն IRI-ի 2021 թվականի մայիսին՝ խորհրդարանական նախորդ ընտրություններին ընդառաջ անցկացված հարցման արդյունքներով՝ 78%-ը հայտնել էր ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն մասնակցության վերջնական թիվը, ըստ ԿԸՀ-ի, կազմել էր 49,4%, այսինքն՝ շեղումը կազմել է շուրջ 28,6%: Հարցվածների 26%-ն էր ասել, որ կքվեարկի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, սակայն վերջնարդյունքում ՔՊ-ն ստացել էր 53,9% ձայն։

Այս անգամ որքան կկազմի հարցման արդյունքների և քվեարկության արդյունքների միջև շեղումը՝ պարզ կլինի երեք ամիս հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան