ԱՄԷ-ից ՀՀ է տեղափոխվել 190 ՀՀ քաղաքացի․ 170-ը նախընտրել է դեռևս մնալ Դուբայում․ ՀՀ ԱԳՆ

Լուրեր

27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Ինչպես հայտարարվել էր, ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիում և Դուբայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հավաքագրվել են Օմանով ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների տվյալները և անվճար ավտոբուսներով ապահովվել է տեղափոխում դեպի Օման՝ Մասկատի օդանավակայան։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատ կազմակերպված փոխադրումով տեղափոխվել է.
-մարտի 4-ին՝ 94,
-մարտի 5-ին՝ 58-ը,

–մարտի 6-ին՝ 38 ՀՀ քաղաքացի։

«Արդյունքում երեք օրվա կտրվածքով Ադու Դաբիից և Դուբայից ապահովվել է համապատասխանաբար 70 և 120 (ընդհանուր թվով՝ 190) ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ։

Տեղական իշխանությունների կողմից Դուբայում ապահովվել է ոստիկանական ուղեկցություն։ Գրանցված, բայց չտեղափոխված քաղաքացիներն այդ պահին դեռևս նախընտրել են մնալ Դուբայում։

Այս պահի դրությամբ ԱՄԷ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները հավաքագրել են այնտեղ գտնվող բոլոր՝ 170 ՀՀ քաղաքացիների տվյալները, նրանց հետ կապ է պահպանվում անհատական կամ խմբային տարբերակներով։ Այդ թիվը ներառում է նաև Աբու Դաբիում գտնվող 30 հայ ուսանողների։

Այն դեպքերում, երբ Դուբայի որոշ հյուրանոցներում թռիչքները ոչ իրենց մեղքով բաց թողած քաղաքացիները բախվել են խնդիրների, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ներգրավվել է դրանց հասցեագրելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու քննարկումներով։ Պահանջվող ձևաչափով համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել նաև ԱՄԷ ԱԳ նախարարության»,- ասված է հաղորդագրությունում։

Հիեցնենք, որ Իրանի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումից  ի վեր Մերձավոր Արևելքի օդային տարածքն ամբողջությամբ կամ մասնակի փակ է, ավիաընկերությունները հիմնականում չարտերային չվերթներ են իրականացնում՝ օդանավակայաններում մնացած տարբեր երկրների քաղաքացիների տեղափոխությունն իրականացնելու համար։