Եթե ՔՊ-ն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի՝ ՀԱՊԿ-ից դուրս գանք, 50+% ձայն կստանա ընտրություններում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.03.2026 | 23:30
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի անվտանգության աշխատակիցների հետ կապված միջադեպը
06.03.2026 | 23:27
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.03.2026 | 23:19
Քաղաքացին ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա է նետել. մեկ անձ ձերբակալվել է
06.03.2026 | 23:10
Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 20 ՀՀ քաղաքացի, մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
06.03.2026 | 23:04
Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
06.03.2026 | 23:01
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Թրամփի դեմ մեղադրանքներով Էփշտեյնի գործի ֆայլեր է հրապարակել
06.03.2026 | 23:01
Բաքուն հայտարարել է՝ ԻՀՊԿ-ի հետ կապված անձինք Ադրբեջանում ահաբեկչություններ են նախապատրաստել
06.03.2026 | 22:53
«Խոր Վիրապ» արգելավայրի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է
06.03.2026 | 22:40
Կատարը զգուշացնում է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է հանգեցնել նավթի գների բարձրացման` մեկ բարելի համար մինչև 150 դոլարի
06.03.2026 | 22:33
Ադրբեջանը հաստատել է բնակչությանը միջուկային սպառնալիքի մասին զգուշացնելու կարգը
06.03.2026 | 22:25
Ով կդառնա հաջորդ վարչապետը․ հարցման նոր տվյալներ են հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 22:14
Թրամփի վարչակազմը Կոնգրեսին հայտնել է, որ Իրանի աղջիկների դպրոցի մոտ հարվածները հասցրել են ԱՄՆ զինվորականները. NBC News
06.03.2026 | 22:01
Կիևը մեղադրում է Հունգարիային ուկրաինական բանկի՝ կանխիկ գումար և ոսկի տեղափոխող յոթ աշխատակիցների առևանգման մեջ
06.03.2026 | 21:49
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել. գործը մակագրվել է դատավոր Տիգրան Դավթյանին
06.03.2026 | 21:41
51% կողմ, 13% դեմ. ինչպես է փոխվել ԵՄ անդամակցության կողմնակիցների հարաբերակցությունը
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցիոլոգիական հարցման արդյունքները, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի հավաքական ընդդիմությունից բարձր վարկանիշ, բավականին մոտ են իրականությանը։

Factor TV-ին տված հարցազրույցում նա վերլուծել է հասարակական տրամադրությունների փոփոխության պատճառները՝ դրանք կապելով աշխարհաքաղաքական կողմնորոշման և անվտանգային ընկալումների տեղաշարժի հետ։

Գրիգորյանի խոսքով, թեև քաղաքական իրավիճակը կարող է արագ փոխվել, հարցման տվյալները համահունչ են փորձագիտական շրջանակների վերլուծություններին։

«Այս թվերը, որ դուք հիմա ասացիք, բավական մոտ են այն ուսումնասիրություններին, վերլուծություններին, որոնք մենք էլ ենք անում՝ որպես փորձագետներ», – նշել է նա՝ հավելելով, որ վստահում է Միջազգային հանրապետական ինստիտուտի աշխատանքին. «Գոնե վերջին հինգ տարվա մեջ անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրենց ուսումնասիրությունները բավական մոտ են իրականությանը»։

Քաղաքագետը «Հայաստան» դաշինքի և Հանրապետական կուսակցության վարկանիշների անկումը ուղղակիորեն կապում է նրանց արտաքին քաղաքական կողմնորոշման հետ։ Նրա կարծիքով, հայ հասարակությունը համոզվել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ։

«Ժողովուրդը հասկացավ, որ Ռուսաստանը մեզ չի աջակցում։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ, այնուամենայնիվ, մեր ժողովրդի զգալի մասը Հայաստանի անվտանգությունը  կապում էր հենց Ռուսաստանի հետ», – ասել է Գրիգորյանը։

Սակայն, նրա խոսքով, 2020 թվականի պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումները և Ղարաբաղի հանձնումը, փոխել են այս ընկալումը։ «Հիմա, «Հայաստան» դաշինքի և Հանրապետական կուսակցության վարկանիշի այդ կորուստը, ակնհայտ է՝ կապված է Ռուսաստանի քաղաքականության հետ Հայաստանի նկատմամբ»։

Հարցման այն տվյալը, որ քաղաքացիների 51%-ը կողմ է Եվրամիությանն անդամակցությանը, Գրիգորյանը համարում է հասարակության գրագիտության և իրատեսության նշան։ Նրա համոզմամբ, մարդիկ տեսնում են, թե որտեղից է գալիս իրական աջակցությունը։

«Մեր ժողովուրդը գրագետ ժողովուրդ է, մտածող ժողովուրդ է։ Կարելի է մոլորեցնել ստերով, մանիպուլյացիաներով, բայց, ի վերջո, մարդը հասկանում է», – նշել է նա։

Քաղաքագետը կառավարությանը երկու հստակ քայլ է առաջարկում, որոնք, իր կարծիքով, կարող են է՛լ ավելի մեծացնել իշխանության վարկանիշը. «Եթե կառավարությունը… մինչև ընտրությունները դուրս գա ՀԱՊԿ-ից և ի պաշտոնե նամակ ուղարկի Եվրոմիությանը… որ մենք սկսում ենք, ուզում ենք սկսել պաշտոնական ինտեգրացիան, միավորումը Եվրոմիության մեջ, ես կասկած չունեմ՝ 50 %-ից ավելի կհավաքի»։

Գրիգորյանի համար հատկանշական է, որ հարցվածների 29%-ը Ռուսաստանին սպառնալիք է համարում։ «Դա նշանակում է, որ առողջանում է հասարակությունը։ Հասարակությունը հասկանում է, որ Ռուսաստանը վտանգ է։ Դա պետք է միայն ուրախացնի», – ընդգծել է նա։

Նա նաև զգուշացրել է, որ մինչև ընտրություններ Ռուսաստանը կփորձի ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի այլ միջոցներով ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ օգտագործելով տարբեր քարոզչական գործիքներ։ «Ռուսաստանը ամեն ինչ ուզում է անել՝ վերականգնել իր ազդեցությունը Հայաստանում՝ չընդունելով, որ իրենք հանձնեցին Ղարաբաղը Ադրբեջանին։ Իրենք մեզ դավաճանեցին»,- հայտարարել է Գրիգորյանը՝ կանխատեսելով նման քայլերի շարունակականությունը։

Քաղաքագետի խոսքով, Հայաստանի անվտանգության իրական երաշխիքը ոչ թե անցյալի ձախողված «առանցքների» (Ռուսաստան-Իրան) վրա հույս դնելն է, այլ արևմտյան գործընկերների հետ համագործակցության խորացումը։ Որպես դրական օրինակ՝ նա նշել է ԵՄ դիտորդական առաքելության դերը սահմանային լարվածությունը նվազեցնելու գործում։ «Երբ որ եկավ Եվրամիության դիտորդական առաքելությունը, այդ պահից հետո դադարեցրին սպանությունները մեր զինվորների», – եզրափակել է Ստեփան Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան