ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Լուրեր

30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Բոլորը

ՆԱՏՕ-ն հայտարարել է դեսպան Քևին Հեմիլթոնին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակելու մասին։ Նշվում է, որ Քևին Հեմիլթոնը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչն է։ Նա պատասխանատու է այս երկու ռազմավարական կարևոր տարածաշրջաններում Դաշինքի քաղաքականության առաջխաղացման համար։

Հեմիլթոնը նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գործընկերության հարցերով տեղակալի օգնականն է՝ քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնում։

Հաղորդվում է, որ Կանադայի արտաքին քաղաքական ծառայության կադրային աշխատակից լինելով՝ նա 2023-2026 թվականներին ծառայել է որպես Կանադայի դեսպան Թուրքիայում, միաժամանակ, հավատարմագրվելով Ադրբեջանում և Վրաստանում: Ավելի վաղ նա եղել է դեսպան Ռումինիայում, Բուլղարիայում և Մոլդովայում (2016-2020):

2020-ից 2023 թվականներին Քևին Հեմիլթոնը եղել է Կանադայի գլոբալ հարցերով գրասենյակի միջազգային անվտանգության քաղաքականության գլխավոր տնօրեն՝ պատասխանատու լինելով միջազգային պաշտպանության և անվտանգության հարաբերությունների, ՆԱՏՕ-ի և տրանսատլանտյան անվտանգության, Հյուսիսային Ամերիկայի պաշտպանական համագործակցության, Հնդկա-խաղաղօվկիանոսյան անվտանգության քաղաքականության, ինչպես նաև զենքի չտարածման և զենքի վերահսկողության համար։

2013-2016 թվականներին նա Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի բաժնի տնօրենն է եղել, որը պատասխանատու էր Կանադայի քաղաքական և առևտրային հարաբերությունների համար 19 եվրոպական և եվրասիական երկրների հետ, որոնք ընդգրկում էին Արևմտյան Բալկանները մինչև Կենտրոնական Ասիա։

Հեմիլթոնը նաև ծառայել է Կանադայի դեսպանատներում Թել Ավիվում և Սարաևոյում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի