Մեղադրողը միջնորդեց Սերժ Սարգսյանից, Բարսեղ Բեգլարյանից և մյուս մեղադրյալից բռնագանձել 481 մլն դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
Բոլորը

Դատախազությունը պահանջում  է  Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից Գևորգ Հարությունյանին դիզվառելիքի գործով ճանաչել գույքային պատասխանող և նրանցից համապարտության կարգով հօգուտ պետության բռնագանձել նրանց վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ 481 մլն դրամ։

Այսօրվա դատական նիստին մեղադրյալներին գույքային պատասխանող ճանաչելու միջնորդությամբ հսնդես եկավ հանրային մեղադրող Արմեն Մուրադյանը։

Հիշեցնենք, որ այս գործը  դատարան է  ուղարկվել դեռևս 2020 թվականին։ Քննության արդյունքում մեղադրյալներն առաջին ատյանի դատարանում արդարացվել էին, ապա Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր  արդարացման դատական ակտը ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Ի սկզբանե գործով 5 մեղադրյալ էր անցնում՝ այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգե Կարապետյանն ու նախարարության աշխատակից Սամվել Գալստյանը, սակայն, գործի քննության ընթացքում մահացել են։

Մեղադրյալներից  չորսին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։

Սամվել Գալստյանի ու Սերգո Կարապետյանի նկատմամբ մահվան հիմքով  քրեական հետապնդումը դադարեցվել է։ Իսկ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և Գևորգ Հարությունյանին դատարանն արդարացրել է հանցակազմի բացակայության հիմքով։

Արդարացման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, և քանի որ բողոքը ներկայացնելու պահին արդեն գործում էր Հակակոռուպցիոն դատարանը, գործը քննել են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Անի Մարտիրոսյանը և Կարեն Ամիրյանը։ Քննության արդյունքում Սարգսյանի և մյուսների արդարացման դատական ակտը բեկանվել է և գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը պետք է պատշաճ քննության առարկա դարձնի գործում առկա ապացույցները, միջոցներ ձեռնարկի թերի դատական քննությունը լրացնելու ուղղությամբ և դրա արդյունքում միայն հանգի համապատասխան հետևության՝ գործով անցնող մեղադրյալներ Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի, ամբաստանյալներ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի կողմից կատարված ենթադրյալ արարքներին տրված իրավական գնահատականների առումով, իսկ դրա արդյունքում՝ նաև հիշյալ անձանց արարքներում հանցակազմի առկայության կամ բացակայության հարցերին։

Այսինքն՝ դատարանը սահմանել է գործի նոր քննության ծավալը։ Որոշումը, սակայն, ստորագրել են դատական կազմի երկու դատավոր՝ Մեսրոպ Մակյանն ու Կարեն Ամիրյանը։ Կազմի երրորդ դատավոր Անի Մարտիրոսյանը հատուկ կարծիք է ներկայացրել այն մասին, որ առաջին ատյանի դատարանի արդարացման դատական ակտը պետք է մնա անփոփոխ։

Արաքս Մամուլյան