Պահանջում եմ՝ Սամվել Կարապետյանի ուժին չգրանցել, ռուսական է․ նրա կապիտալի 30%-ից ավելին արտաքին ծագում ունի․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է մի շարք առանցքային թեմաների՝ սկսած Հոկտեմբերի 27-ի ոճրագործության չբացահայտված հանգամանքներից մինչև ներկայիս նախընտրական իրավիճակն ու քաղաքական ուժերի հետ ունեցած սկզբունքային տարբերությունները։

Անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը՝ Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ երբեք այն հեշտ բացահայտվող գործ չի համարել։ Նա ընդգծեց արտաքին ուժերի հնարավոր ներգրավվածության վարկածի կարևորությունը։

«Ես միշտ ասել եմ, որ քանի հոկտեմբերի 27-ի գործում արտաքին քաղաքական հետքը չի ստուգվել, մասնավորապես Ռուսաստանի անվտանգության ծառայության գնդապետ Լիտվինենկոյի հայտարարությունը, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպել է ռուսական ԳՌՈւ կոչված կառույցը, քանի այս հետքը չի քննարկվել, մենք կարող ենք համարել, որ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված չէ», – նշեց նա՝ հավելելով. «Բանալին մենակ միայն Հայաստանի ներսում չէ»։

Նրա խոսքով՝ գործի լիարժեք բացահայտումը հնարավոր կլինի միայն Ռուսաստանում իշխանափոխությունից հետո, ինչպիսին տեղի ունեցավ Ստալինից հետո կամ Գորբաչովի օրոք։

Խոսելով Ռոբերտ Քոչարյանին հաղթելու իր հայտարարության մասին՝ Սարգսյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե անձնական հաղթանակի, այլ քաղաքական երևույթի դեմ պայքարի մասին է։

«Հաղթել ասածը, ես նկատի ունեմ ոչ թե ընտրություններում հաղթելը կամ քվեով, այլ այն Հայաստանը, որը ուզում է Ռուսաստանի հետ լինել ու գնալ դեպի հետ… այդ Հայաստանը չի լինելու։ Հաղթելը նշանակում է, որ մենք պիտի ունենանք այնպիսի Հայաստան, որը առաջադեմ ու զարգացող աշխարհի հետ պիտի լինի», – ընդգծեց նա։

Արամ Սարգսյանը հերքեց այն մեղադրանքները, թե իր քննադատությունը պայմանավորված է անձնական ատելությամբ։ «Ես քրիստոնյա մարդ եմ, ես կարողացել եմ այդ մարդուն ներել, վրեժխնդրություն չպահել… Իմ պայքարը մարդկանց դեմ չէ։ Երբ որ ես ասել եմ՝ հաղթելու եմ Ռոբերտ Քոչարյանին, այդտեղ ի նկատի չեմ ունեցել Ռոբերտ Քոչարյան անձը, ի նկատի եմ ունեցել Ռոբերտ Քոչարյան երևույթը, որը Հայաստանը տեսնում է Ռուսաստանի մաս, որը Հայաստանի բոլոր խնդիրների լուծումը տեսել է Ռուսաստանի հույսին այդ լուծումները թողնելու վրա»։

Նախընտրական ներկա փուլը Սարգսյանը բնութագրեց որպես ֆինանսական ռեսուրսների անհավասար մրցակցություն։

«Սա արդեն որոշակի առումով անհավասար պայմաններ է ստեղծում։ Փողի մրցավազք է սկսվել», – ասաց նա։ Սարգսյանը պնդում է, որ որոշ ուժերի, մասնավորապես Սամվել Կարապետյանի հետ կապվող «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը չպետք է թույլ տրվեր մասնակցել ընտրություններին՝ օրենքի խախտումների պատճառով։

«Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ «Մեր ձևով»-ին գրանցել չի կարելի։ Առաջին՝ որպեսզի ցույց տանք, որ մեր երկրում օրենքի գերակայություն կա։ Երկրորդ՝ որպեսզի ցույց տանք, որ փողով, զոռբայությամբ չի կարելի քաղաքական գործունեություն ծավալել, և երրորդ՝ որպեսզի հետագայում նաև արտաքին կապիտալով քաղաքական դաշտ մտնող ուժերի համար այդ դաս լինի»։

Արամ Սարգսյանը նաև հստակեցրեց իր ղեկավարած ուժի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության միջև առկա սկզբունքային տարբերությունները։

«Մենք ամբողջությամբ Հայաստանի քաղաքական վեկտորը փոխելու և դեպի Արևմուտք գնալու կողմնակից ենք, Փաշինյանը բալանսավորման քաղաքականության կողմնակից է։ Մենք բազմաթիվ անգամներ քննադատել ենք երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը», – նշեց նա։

Կառավարման համակարգի մասով նա հավելեց. «Փաշինյանը խորհրդարանական համակարգի կողմնակից է, մենք՝ ամբողջական նախագահական համակարգի»։

Տնտեսական քաղաքականության վերաբերյալ Սարգսյանը քննադատեց գործող մոտեցումը. «Փաշինյանի վարած տնտեսությունը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի վարած տնտեսությունից տարբերվում է մի բանով, որ Փաշինյանը նստել է «Սաթիկ տոտայի ՀԴՄ կտրոնի» վրա և պահանջում է, որ այդ ՀԴՄ կտրոնը բոլորը տան։ Ես ուզում եմ, որ Հայաստանում հարկ մուծող մարդկանց թիվն ավելանա, ոչ թե հարկերի թիվն ու քանակը»։

Նա առաջարկում է կառուցվածքային փոփոխություններ, օրինակ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի օրինակով բիզնեսի զարգացման բանկերի ստեղծում, որոնք կարող են ապահովել մատչելի վարկեր և խթանել տնտեսության իրական զարգացումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան