Ասեք՝ շեֆի տղա՛, 21 տարեկանում միլիոն փող ունեիր, գնացեք մուծվեք բյուջե՝ պետությունը պահանջում է․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, դիմելով ընդդիմությանը, խորհրդարանի ամբիոնից կոչ արեց բյուջե վերադարձնել ապօրինի կուտակած գումարները։

«Շեֆի որդուն ասեք՝ շեֆի տղա, էդ որ 21 տարեկանում միլիոն փող ունեիր, ու որը որ ձեզնից՝ քեզնից ու քո հայրիկից, որպես ապօրինի ձեռքբերված գույք ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլարին համարժեք, պետությունը պահանջում է, ինչու եք երկարացնում, գնացե՛ք մուծվեք բյուջե»,- ասաց Ռուբինյանը՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին և որդուն՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։

Իշխանական պատգամավորը նաև պնդեց․

«Գիտե՞ք ինչի չեք ասի, որովհետև դուք էդքան չկաք, որ ասեք, որովհետև ինքը ձեր շեֆի տղեն ա։ Դուք ձեր շեֆի տղու կրտսեր գործընկերների կրտսեր գործընկերներն եք։ Կգնաք ամբողջ խմբակցությամբ՝ այ էսպես ծայրից ծայր, կգնաք շեֆի մոտ, կասեք՝ շեֆ, էդ 200 միլիոնը հերիք ա երկարացնես, հույս չունենաս՝ ընտրությունները չենք կրելու, գնա մուծվի բյուջե։ Սպասում ենք, 200 միլիոնը հետ բերեք բյուջե»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։