Մարդուն ազատել են աշխատանքից իր հոր ընդդիմադիր հայացքների համար․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ «ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական ռեպրեսիաներն» ակնհայտ են դարձել՝ դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին։

«Պարո՛ն Նահապետյան, ձեր և մյուս իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով է, որ քաղաքական հետապնդումները այսպես առարկայական են դարձել։ Նաև այն դրսևորումներով, որ չի արտահայտվում իրավապահ համակարգում՝ քաղաքական հայացքների համար մարդկանց աշխատանքից ազատելու։ Եվ ոչ միայն իրենց. իրենք կարող է նույնիսկ իշխանական հայացքներ ունենան, բայց քանի որ իրենց ծնողը, բարեկամը, հարազատը այլ քաղաքական հայացքներ ունի, այդ մարդուն ազատում եք աշխատանքից։ Ազատո՛ւմ եք։ Սպառնո՛ւմ եք չնշանակել աշխատանքի, ինչպես որ օրեր առաջ մի այդպիսի դրվագի ականատես եղանք։ Իրավական երկրում այդպիսի հայտարարություններին անմիջապես հաջորդելու էր քրեական վարույթի նախաձեռնումը։ Իսկ դուք ասում եք՝ մենք օբյեկտիվ ենք և այլն։ Ձեր օբյեկտիվությունը, այնուամենայնիվ, կարծես թե միայն արտահայտվում է, ցավոք, իշխանական հայացքներ ունեցող հատվածի վրա, իսկ ընդդիմադիր հատվածի վրա՝ ուղիղ հակառակը, բացարձակ սուբյեկտիվ վարքագիծ»,- ասաց Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ անուններ չի ասի, բայց տվյալ մարդուն աշխատանքից ազատել են հոր ընդդիմադիր հայացքների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։