Աննա Գրիգորյանի պատասխանը Հասմիկ Հակոբյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից պատասխանեց իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանին։

«Երբ խոսում եք իմ հայրիկի մասին․ ուզում եմ արձագանքել, որպեսզի անարձագանք չմնա, թե չէ՝ հակառակ պարագայում ես ուղղակի չէի անդրադառնա։ Հայրս երկար տարիների պետական ծառայող է։ Այն ժամանակ, երբ Դուք չեք պատկերացրել, որ որևէ պետական հաստատությունում ի վիճակի կլինեիք աշխատել, հայրս միշտ պետական համակարգի միջին օղակի պաշտոնյա է եղել։ Միշտ եղել է։ Եվ հիմա դուք փորձել եք, իհարկե, նրան հեռացնել աշխատանքից։ Նրա նկատմամբ հարուցվել է վարույթ, ծառայողական քննություն, որպեսզի ինձ ինչ-որ ձև ցավեցնեք»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Պատգամավորը նշեց, որ հայրը սրտի վիրահատություն է տարել և առողջական խնդիրներ ունի։

«Տարել-բերել են ինչ է մի հատ նկատողություն տան։ Հետո այդ նկատողությամբ գնացել ենք դատարան և շահել ենք դատը։ Հա ի՞նչ։ Ուզում եք ինձ ցավեցնե՞լ, դրանո՞վ եք ուզում ցավեցնել։ Իմ քաղաքական դիրքորոշման պատճառով իմ եղբորը հանել եք աշխատանքից, հորս նկատմամբ անասելի անհասկանալի պրոցեսներ եք սկսել, իսկ Դուք, իշխանության ներկայացուցիչ լինելով, ըստ մամուլի տեղեկությունների, Ձեր ազգուտակին եք տեղավորել Ազգային ժողովում։ Հասկանում եք, չէ՞ տարբերությունը»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր ԱԺ ամբիոնից Աննա Գրիգորյանին կոչ արեց պարզաբանել, թե որտեղ է աշխատում իր հայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։