Վանիկ Օհանյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ազգային ժողովն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց Վանիկ Օհանյանին: 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեց 64-ը, բոլորը կողմ էին նրա թեկնածությանը։

Ավելի վաղ Վանիկ Օհանյանը շնորհակալություն էր հայտնել գործընկերներին պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար և նշեց. «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ առաջադրումը ես ընկալում եմ որպես մեծ պատասխանատվություն մեր երկրի առողջապահական համակարգի կայուն զարգացման, յուրաքանչյուր քաղաքացու առողջության պաշտպանության և ոլորտի ամրապնդման համար»:

Թեկնածուն անդրադարձել էր ոլորտի խնդիրներին և անելիքներին՝ ուղղված առողջապահության համակարգի զարգացման իր պատկերացումներին, ներկայում իրականացվող գործընթացներին:

«Ուզում եմ շեշտել, որ համակարգի ներդրումը հստակ քաղաքական կամքի թելադրանք է, ոչ թե կարգախոս, որը նաև եղել է մեր նախընտրական ծրագրի առաջնային, կարևորագույն և հայեցակարգային կետերից մեկը»,- ընդգծել էր թեկնածուն:

Նրա խոսքով՝ այսօր անհրաժեշտ չէ, որ քաղաքացին վաճառի իր ամբողջ գույքը՝ բուժում ստանալու համար, քանի որ պետությունը կանգնած է նրա կողքին: Վանիկ Օհանյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության ոլորտում առկա խնդիրներին, բուժաշխատողների ծանրաբեռնվածությանն ու չհաշվարկված կամ ցածր աշխատավարձերին, որոշ համայնքներից դուրս գտնվող դիահերձարաններին, Վարդենիս քաղաքում հիվանդանոցի կառուցման ժամկետին, Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում հնարավոր չարաշահումներին եւ այլն: