Ինչպես են լրտեսել Խամենեիին. Իրանի դասերն ու Հայաստանի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին լրտեսելու համար  օգտագործել է  Թեհրանի ճանապարհային   տեսախցիկների համակարգը, հայտնում է The Telegraph-ը։ Ըստ պարբերականի՝ Խամենեիի թիկնապահներին հետևել են՝ մուտք գործելով մայրաքաղաքի ճանապարհային տեսախցիկների ցանց։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը  զգուշացնում է՝ նման համակարգերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ նաև Հայաստանի համար։

«Իսրայելը, օրինակ, օգտագործում է լրտեսական ծրագրեր, մենք բոլորս լավ գիտենք, դա մեր դեմ օգտագործվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ՝ հենց Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարված ծրագրերով»,- ասում է փորձագետը։

Ըստ պարբերականի՝ Իսրայելն անգամ կոտրել է Խամենեիի նստավայրի անվտանգության տեսախցիկներն ու պարզել՝ անվտանգության աշխատակիցները որտեղ են կայանում մեքենաները, երբ է Խամենեին տանը։ Անգամ խափանել են նրա համալիրի շուրջ բջջային հեռախոսակապի աշխատանքը։ ԱՄՆ-Իսրայել հարձակումից առաջ բացահայտվել են Իրանի անվտանգության բարձրաստիճան աշխատակիցների հասցեները, աշխատանքային ժամերը, տեղաշարժի երթուղիները և պարտականությունները։ 

«Տեսախցիկները, այսպես թե այնպես, մնում են ամենախոցելի հատվածը, որովհետև դրանք, եթե պատշաճ կերպով չեն տեղադրվում, խոցելի են նույնիսկ դպրոցական մակարդակի հակերների համար»,- ընդգծում է անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա բացատրում է՝ կան տեսախցիկներ, որոնց ձայնագրությունը տեղայնացված է, բայց ինտերնետ հասանելիություն ունենալու դեպքում դրանք դառնում են խոցելի։ Մարտիրոսյանի խոսքով՝ մասնագիտական հանրության դժգոհությունը պատահական չէր, երբ Հայաստանում քննարկվում էր տեսախցիկների զանգվածային տեղադրումը։

«Պարզ է՝ երբ ամեն խանութ տեղադրում է տեսախցիկ և պատշաճ կերպով չի հետևում, սակայն այդ ամեն ինչը հավաքագրվում է միասնական համակարգի մեջ, դա թշնամու համար թիվ մեկ հետախուզական տվյալ ստանալու միջոցներից մեկն է»,- ասում է փորձագետը։

Մարտիրոսյանը հիշեցրեց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքը, երբ Ադրբեջանն իսրայելական դրոնով հարվածել էր Հայաստանի հակաօդային պաշտպանության ռադարին, և տեսանյութը, որը տարածում էին ադրբեջանցիները, նկարահանվել էր կայանի մոտ տեղադրված տեսախցիկով։

Այս ամենի ֆոնին, Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է՝ Հայաստանում տեղադրված տեսախցիկների մեծ մասը ներկայում չունի պատշաճ անվտանգության մակարդակ։

«Դա լրջագույն սպառնալիք է, որովհետև համադրելով տվյալները՝ կարող եք իմանալ գրեթե ամեն ինչ»,- ընդգծում է նա։

Այսպիսով՝ Իրանում տեսախցիկների կոտրումը և կապի ցանցերի վերահսկումը դարձել են ռազմական գործողության պլանավորման կարևոր մաս։ Հարձակման մասին տեղեկացված անձը Financial Times-ին ասել է, որ Իրանի վրա հարձակումը ծրագրվել էր ամիսներ շարունակ, սակայն ժամանակացույցը փոփոխվել է, երբ պարզվել է, որ Խամենեին շաբաթ առավոտյան անձամբ է մասնակցելու իր նստավայրում կայանալիք հանդիպմանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան