Պետությունը զավթված է օտար հատուկ ծառայության գործակալական ցանցի օգնությամբ․ Աննա Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ԱԺ ամբիոնից դիմել է քաղաքացիներին՝ հերքելով այն թեզը, թե աշխարհը փոխվել է, և դրանով պետք է արդարացնել վախն ու անորոշությունը։

Պատգամավորը, մասնավորապես, նշել է.

«Աշխարհը մեծապես շարունակում է նույնը մնալ… Բայց դա փոխվել է ոչ թե աշխարհում, այլ մեր երկրում, ավելի կոնկրետ՝ իշխանությունում։ Այդ պետությունում [նախկինում] ահաբեկիչները Հայ առաքելական եկեղեցուն ծառայող սրբազաններն ու հոգևորականները չէին հռչակվում…

Եթե ուզում եք խոսել պետությունից, ձեզ ասում են՝ հանցագործ եք, եթե ուզում եք հիշատակել հայրենիքը, ձեզ ասում են՝ ագրեսոր եք, ձեզ անգամ պատրաստ են ասել, որ դուք պիղծ եք, եթե որոշել եք կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին»։

Մկրտչյանը խոսել է նաև իշխանության բնույթի և անվստահության գործընթացի մասին.

«Ուղղակի ձեր պետությունում իշխանությունը զավթված է օտար հատուկ ծառայությունների և գործակալական ցանցի օգնությամբ։
Իրականում կա հնարավորություն սահմանադրական կարգը վերականգնելու՝ անվստահության գործընթաց իրականացնելու… Տեղի չտաք, վերականգնման հնարավորություն, իհարկե, կա»։