Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Քաղաքականություն
03.03.2026 | 17:17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
Այսօր ավելի վաղ այցի մասին վրացական կողմն էր հաղրդել։