Facebook-ն արգելափակել է Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը․ «Մեր ձևով»-ը կատարվածում իշխանական հետք է տեսնում

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից, այնպես, ինչպես վախենում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը` խոսելով Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջի արգելափակման մասին։

«Սա խոսում է նրանց մոտալուտ ձախողման մասին։ Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր կազմակերպված հարձակման դեմ ու մեր ձայնը բարձրացնելու ենք բոլոր հարթակներում»,- ասաց նա։

Ղահրամանյանը վստահեցրեց՝ խնդիրը շուտով լուծվելու է, իսկ էջը արգելափակվել է երեկ ուշ երեկոյան։

Տեղեկություն էր տարածվում նաև, որ Նարեկ Կարապետյանի էջն արգելափակվել է հետևորդների շրջանում մեծ քանակի կեղծ օգտահաշիվների առկայության պատճառով։

«Ֆեյքերի ՊՈԱԿ աշխատեցնող իշխանությունը կարող է ցանկացած մեկնաբանություն տալ։ Ես նշեցի այն, ինչ նշեցի»,- ասաց Ղահրամանյանը։

Եվգենյա Համբարձումյան