Որքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյայի գործուղումը Ֆրանսիա

Լուրեր

07.09.2026 | 16:19
Կոբախձեին մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
Բոլորը

Փետրվարի 13-15-ը Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Մարիա Աղաջանովային և իր խորհրդական Սոնա Թևանյանին գործուղել էր Ֆրանսիայի Հանրապետության Նիս քաղաք՝ «Կեցցե՛ թագուհին» կարգախոսը կրող Նիսի դիմակահանդեսին մասնակցելու, ինչպես նաև քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման նպատակով։ Քաղաքապետի որոշման մեջ նշվում էր, որ գիշերակացը հոգալու է հրավիրող կողմը։

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե համայնքի բյուջեից որքան գումար է հատկացվել պաշտոնյաների գործուղման համար։

Երևանի քաղաքապետարանից մեր գրավոր հարցմանը ի պատասխան նշել են, որ Երևանն ու Նիսը դեռևս 2007 թվականին դարձել են քույր քաղաքներ։

«Քաղաքների միջև գործակցությունն իրականացվում է առողջապահության և բնապահպանության ոլորտներում։ Փետրվարի 14-ին Նիսում կայացել է «Կեցցե՛ թագուհին» կարգախոսով դիմակահանդեսը, որը «Քաղաքի օրվան» նվիրված կարևորագույն մշակութային միջոցառումներից է։ Նիսի քաղաքապետարանը պաշտոնական հրավեր էր ուղարկել քաղաքի բոլոր քույր և գործընկեր քաղաքներին, այդ թվում՝ Երևանին:  Միջոցառմանը մասնակցելու համար Երևանի պատվիրակությունը մեկնել է փետրվարի 13-ին, վերադարձել՝ փետրվարի 15-ին»,- ասված է գրավոր պատասխանում։

Քաղաքապետարանից ստացված պատասխանի համաձայն՝ պաշտոնյաների գործուղման մեկ օրվա օրապահիկի համար հատկացվել է 127 եվրո, այսինքն՝ երեք օրվա դեպքում՝ 339 հազար 852 դրամ։ Թևանյանն ու Աղաջանովան մեկնել են էկոնոմ դասով, ավիատոմսերը ձեռք են բերվել «Սքայսքաներ» հարթակից՝ 380 հազար 674 դրամով։

Երևանի քաղաքապետարանից նաև հավելել են, որ գործուղման նպատակը երկու քույր քաղաքների գործակցության ամրապնդումն էր:

«Երևանի պատվիրակները, աշխարհի մի շարք այլ երկրների պատվիրակների հետ դիմակահանդեսը դիտելուց բացի նաև հանդիպումներ են ունեցել Կոտ դ´Ազյուրում գործող SOS Armenie ասոցիացիայի ղեկավար անձնակազմի հետ: Քննարկվել են ասոցիացիայի միջնորդությամբ հաստատված Երևան-Նիս գործակցության արդյունքները առողջապահության ոլորտում՝ բժիշկների վերապատրաստում, փորձի փոխանակում, հետագա գործակցությունը բնապահպանության ոլորտում: Ուշագրավ է պատվիրակների հանդիպումը Նիսի քաղաքի ավագանու անդամ, անդրսահմանային հարաբերությունների, մասնավոր կրթության և մշակութային հարցերով քաղաքապետի խորհրդական տիկին Լորանս Նավալեսիի հետ, որի հետ քննարկվել են նաև հետագա գործակցության հնարավոր ոլորտները՝ կրթություն, մշակույթ»,- ասված է պատասխանում։

Այսպիսով, Թևանյանի և Աղաջանովայի ֆրանսիական այցի համար քաղաքի բյուջեից հատկացվել է 720 հազար 526 դրամ։

 

Արփի Հակոբյան