ՀԷՑ-ը 100%-ով կպետականացվի, կճանաչվի հանրային գերակա շահ, փոխհատուցում կվճարվի․ գործընթացն այդ փուլում է․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը Factor TV-ին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել ընկերության պետականացման գործընթացից, ենթադրյալ չարաշահումներից և ոլորտի խնդիրներից։

«Բանակցությունները որպես այդպիսին, կարծես թե ոչ կայացան, ոչ էլ առհասարակ տեղի ունեցան, բայց օրենքով սահմանված ընթացակարգերին համաձայն, լիցենզիայից զրկելուց, լիցենզիան կասեցնելուց երեք ամիս օրացուցային ժամկետ էր սահմանված»,- ասել է նա՝ անդրադառնալով «Տաշիր Կապիտալ»-ի հետ քննարկումների մասին հարցին։

Փետրվարի 21-ը վերջնաժամկետ էր, երբ կառավարությունը պետք է առաջարկ աներ, բանակցեր, և գործարքի արդյունքում ընկերության 100% բաժնետոմսերն անցնեին պետությանը․ «Ես գիտեմ, որ օրենքով սահմանված կարգով, ժամկետների պահպանմամբ, կառավարությունը, ՏԿԵ նախարարությունը, մասնավորապես, ի դեմս կառավարության, պաշտոնական այդ առաջարկն արել է սեփականատերերին, բայց գործարք տեղի չի ունեցել։ Ինչը նշանակում է, որ փետրվարի 21-ից հետո արդեն Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը, որպես հանրային գերակա շահ, պետք է ճանաչի տվյալ մեր ընկերության 100% բաժնետոմսերը և, փոխհատուցման վճարումից հետո, պետականացվի 100%-ով։ Գործընթացը թևակոխել է այդ փուլ»։

ՀԷՑ-ի արժեքի և կառավարության առաջարկած գնի վերաբերյալ Պետրոսյանը հրաժարվել է թիվ հնչեցնել՝ ընդգծելով, որ «այդ թիվը, քանի որ դա որոշակի լեգալ գործընթացների, նաև գնագոյացման կառուցվածքի, իրավակարգավորումների, այդ թվում նաև սահմանադրական նորմերի, օրենսդրական նորմերի խիստ պահպանմամբ իրավական գործընթաց է, որն այս պահին կոնֆիդենցիալ է համարվում»։

Խոսելով հնարավոր չարաշահումների մասին՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը հայտնել է. «Այս պահին շուրջ երկուսուկես տասնյակ քրեական վարույթներ են նախաձեռնվել ամենատարբեր հանցակազմի հատկանիշներ պարունակող հանգամանքների բերումով, որոնց մեծ մասով ես եմ հաղորդումներ ներկայացրել Գլխավոր դատախազություն»։

Նրա խոսքով, գործընթացներում «կա և՛ քրեաիրավական գնահատականի ենթակա ֆինանսատնտեսական մեքենայությունների փաստեր, և՛ կան խոշոր գումարների, առանձնապես խոշոր գումարների որոշակի միգրացիայի, այսպես ասած, առերևույթ փաստաթղթավորված փաստեր»։ Պետրոսյանը վստահեցրել է, որ նախաքննության արդյունքում ի հայտ եկած հանգամանքները «մեծապես կազդեն նաև ընկերության իրական արժեքի վրա, քանի որ իրական արժեքը ձևավորվում է սեփական կապիտալից, կապիտալիզացված այն բոլոր ակտիվներից»։

Պետրոսյանը հերքել է այն տեսակետը, թե ՀԷՑ-ի շուրջ զարգացումները քաղաքական հետապնդում են՝ ընդդեմ Սամվել Կարապետյանի։ Նա պնդել է, որ ոլորտում առկա խորքային խնդիրները քննարկվել են դեռևս 2024 թվականի աշնանը։ «Այդ շրջանում իրենց պաշտոնին հրաժեշտ տվեցին այդ շրջանում դեռևս ամիսներ առաջ երկրորդ շրջան վերընտրված ՀԾԿՀ նախագահը, ինչը արդեն խոսուն փաստ է, որ կոնկրետ տվյալ մարմինը այդ շրջանում պատշաճ չի իրականացրել հանրային ծառայությունների կարգավորման Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները», – ասել է նա՝ հավելելով, որ նույն շրջանում պաշտոնից ազատվել է նաև ՏԿԵ նախարարի՝ էներգետիկայի ոլորտը համակարգող տեղակալը։

Նրա խոսքով, մինչև վարչական վարույթ հարուցելը, կառավարությունը «համբերատարորեն, ՏԿԵ նախարարի միջոցով, բանակցել է, աշխատանքային քննարկումներ, խորհրդատվություններ է իրականացրել ՀԷՑ-ի բարձր ղեկավարության և սեփականատերերի հետ՝ շտկելու իրավիճակը»։

Անդրադառնալով սպառողներին հուզող հարցերին՝ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ իրենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագների նվազեցման առաջարկ են ներկայացրել։ Սակայն, դրա իրագործումն այս պահին հնարավոր չէ ատոմակայանի առաջիկա պլանային կանգի պատճառով, որի ընթացքում Հայաստանը ստիպված կլինի ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել։

«Եթե ատոմակայանի պլանային կանգի և վերազինման տասնամյա շրջափուլի այս տարվա զուգադիպությունը չլիներ, ապա ես վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիների համար նաև սակագինը կնվազեր»,- ասել է նա։

Փոխարենը, Պետրոսյանը հայտնել է, որ նախատեսվում է էականորեն նվազեցնել այլ վճարներ։ «Մենք նույն գործող սակագնի մեջ ահռելի մաս իրենից ենթադրող նոր բաժանորդ դառնալու, էներգահամակարգը, բաշխման ցանցին միանալու այդ վճարների 30-ից 40% նվազեցում ենք պլանավորում։ Իսկ մատակարարվող էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման գործակից գոյություն ունի, և այդ գործակիցների վճարումները նվազեցնելու ենք 50%-ով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան