Կենսաթոշակները կբարձրանան ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ավտոմատ կերպով՝ գնաճին զուգահեռ․ Փաշինյանի հայտարարությունն Իջևանում

Լուրեր

28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իջևանում «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ զրույցի ժամանակ հայտարարեց՝ առաջիկայում մի հայտարարություն է անելու կենսաթոշակների շարունակական բարձրացման մասին։

«Ես մի ուրիշ որոշում էլ եմ կայացրել, որ մենք 2027-2028 թվականից (կորոշենք կոնկրետ ամսաթիվը), քանի որ մենք եկանք սպառողական զամբյուղին հասանք, որպեսզի հետ չգնանք, ամեն տարի գնաճի չափով կավելացնենք թոշակը»,-նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ շատ հարցեր է ստանում այն մասին, թե ինչպես է որոշվել կենսաթոշակը 10 հազար դրամով ավելացնել։

«Փետրվարի 20-ին հայտարարվեցին տնտեսական աճի ցուցանիշները, պարզվեց, որ կանխատեսված 5.1%-ի փոխարեն ունենք 7.2% տնտեսական աճ։ Որից հետո նույն օրը կամ հաջորդ օրը ես ֆինանսների նախարարին և փոխվարչապետերին էլեկտրոնային փոստով նամակ եմ գրել, ասել եմ՝ 7.2% տնտեսական աճը մի հատ դրամական հաշվարկով արեք՝ ինչքա՞ն փող ա։ Ֆինանսների նախարարը ինձ պատասխանել է, որ 7.2%-ը պլյուս-մինուս 100 միլիարդի կարգի գումար է։ Ես ասել եմ՝ ուրեմն էդտեղից մենք պետք է հատկացնենք թոշակների 10.000 դրամ աճին։ Մարդիկ պետք տնտեսական աճը զգան իրանց վրա»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։