Իրանը հերքում է այաթոլլա Ալի Խամենեիի սպանության մասին լուրերը

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է լուրերն այն մասին, թե Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը սպանվել են Իրանի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղային ասել է ABC News-ի հետ հարցազրույցում։

«Նրանք ողջ և առողջ են», – ասել է դիվանագետը։Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ «համակարգն աշխատում է», այն հիմնված չէ միանձնյա կառավարման վրա, ամեն բան կատարվում է ըստ ծրագրի, իրանական ուժերն ապահովում են երկրի պաշտպանությունը։

Իր հերթին, Իսրայելի վարաչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստաուղերձում հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «այլևս չկա»։«Կան բազմաթիվ  նշաններ, որ այս բռնակալը (խմբ.՝ նկատի ունի այաթոլլա Ալի Խամենեիին) այլևս գոյություն չունի։ Այս առավոտյան մենք ոչնչացրել ենք բարձրաստիճան պաշտոնյաների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների, միջուկային ծրագրի բարձրաստիճան դերակատարների և մենք կշարունակենք», – ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ առաջիկա օրերին կշարունակեն հարվածել Իրանում հազարավոր թիրախների։Իսրայելի վարչապետը նաև իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոցներ և «ավարտին հասցնել աշխատանքը»։

Իսրայելի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, Reuters գործակալությանը հայտնել է, թե այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է, և նրա մարմինը հայտնաբերվել է։Իրանական պետական լրատավամիջոցները, վկայակոչելով երկրի գերագույն առաջնորդի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարին, հաղորդում են, որ «թշնամին դիմում է հոգեբանական պատերազմի»։