Ինչ է ակնարկում Փաշինյանից հեռացող Աննա Հակոբյանը. բաժանում՝ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
Բոլորը

«Այսօր՝ փետրվարի 25-ին, ես լքում եմ կառավարական առանձնատունը»,- երկու օր առաջ նկարահանված տեսանյութն այսօր առավոտյան հրապարակելով՝ Աննա Հակոբյանը հայտնեց՝ Նիկոլ Փաշինյանից բաժանվում է։ Կարճ ժամանակ անց հետևեց Փաշինյանի արձագանքը։  

«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։  Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է Փաշինյանը։

Աննա Հակոբյանն ասում է՝ լքում է երկրի թիվ մեկ առանձնատունը՝ հետը տանելով անձնական իրերը և 5 մլն դրամ, որը ձևավորվել է իր աշխատավարձից ու պետության վերադարձրած եկամտահարկից։ Շուրջ երեսուն տարվա համատեղ կյանքի ավարտի մասին հայտնելով՝ Աննա Հակոբյանը նաև տողատակերով շեշտադրումներ է անում։

«Դատելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և լրագրողի հարցուպատասխանից` չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ, կյանք է, պատահում է։

Հիշեցնենք՝ օրերս ՀԿԿ նախագահ Արթուր Նահապետյանը, պատասխանելով այդ թվում նաև Factor TV-ի հարցին, նշել էր, որ նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության հետ կապված է ուսումնասիրություն իրականացվում։ Խոսքը հիմնադրամի կողմից անգլերենի անվճար դասընթացներ անցկացնելու մասին է։ Ծրագրի մասին հայտարարվել էր ընտրությունների օրը պաշտոնապես հայտնի դառնալուց հետո։  

Այսօր Հակակոռոպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ կոմիտեում «Իմ քայլը» հիմանդրամին առնչվող քրեական վարույթ չկա, բայց վերահաստատեց, որ ուսումնասիրվում են բարեգործության արգելքի հնարավոր խախտման բոլոր դեպքերը։

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը քաղաքացիական ամուսնության ավարտի մասին են հայտարարում խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը չի բացառում, որ սա կարող է լինել քաղաքական տեխնոլոգիայի մաս՝ հանրության և մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար։

«Իրենք երկուսն էլ երկար տարիներ քաղաքականության մեջ են, շատ լավ գիտեն, թե այս տեղեկությունը հրապարակելով` մամուլն ինչպես են օգտագործելու»,-ասաց նա։

Աննա Հակոբյանը բաժանման մասին հայտնելով` անդրադարձավ մի թեմայի ևս, որը  սոցցանցերում ակտիվ քննարկումների առիթ տվեց։  «Ես չեմ ունենալու պետական պահպանություն, եթե ինձ տեսնեք, խնդրում եմ՝ չզարմանալ և չվիրավորել»։

«Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը կարծում է, որ անկախ ամուսնական կարգավիճակից, Աննա Հակոբյանը պետք է շարունակի պետության հատուկ պաշտպանության ներքո լինել։ Ըստ նրա՝  հակառակ դեպքում դա կարող է անվտանգային խնդիրներ առաջացնել Հայաստանի համար։

Աննա Հակոբյանը կառավարական ամառանոցից հեռանալուց հետո բնակվելու է սեփական միջոցներով վարձակալված բնակարանում, թեև Փաշինյանի հետ ձեռք բերած համատեղ բնակարան ունեն։

Նշենք, որ այս բնակարանը Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը ձեռք են բերել համատեղ՝ ներգրավելով 44.4 մլն դրամ հիփոթեքային վարկ։ Նրանց ընտանեկան բիզնեսներն էլ միայն Աննա Հակոբյանի անունով են։ «Հայկական ժամանակի» բաժնեմասի 70 տոկոսը պետական ռեգիստրում գրանցված է Աննա Հակոբյանի մոր անունով, իսկ «Մեր տպարան» ՍՊԸ-ից էլ Աննա Հակոբյանին է պատկանում 50 տոկոսը։ Ի դեպ, Աննա Հակոբյանը, ըստ հայտարարագրի, Շենգավիթում մեկ բնակարանի համասեփականատեր է։

Աննա Հակոբյանն իր այսօրվա տեսանյութում կարծես նաև պատասխանում է Նիկոլ Փաշինյանի «սիրում եմ բոլորիդ» արտահայտությանը։   «Չեմ ուզում ասել՝ սիրում եմ բոլորիդ, որովհետեև սերը մի բան է, որը պետք է ոչ թե ասել, այլ ցույց տալ հոգատարությամբ»,- տեսանյութը եզրափակել է Աննա Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան