Քրեակատարողական ծառայությունն անդրադարձել է Factor TV-ի հրապարակմանը

Լուրեր

30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
Բոլորը

Քրեակատարողական ծառայությունն այսօր՝ Factor TV-ի հարցման 15-րդ օրը, անդրադարձել է փետրվարի 24-ին հրապարակված ««Իմ կյանքը լուրջ վտանգի տակ է «Վանաձոր»-ի բերդում»․ կալանավորն ահազանգում է՝ սպառնալիքներ է ստանում» վերնագրով ռեպորտաժին։ 

Հիշեցնենք՝ «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Խաչատուր Զոհրաբյանը Factor TV-ին պատմել էր, որ ութ ամիս առաջ, առանց իրեն պարզաբանելու պատճառը, «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են ընտանիքից շատ հեռու՝ «Վանաձոր» ՔԿՀ։ Ավելին, կալանավորը պնդել էր, որ տեղափոխման որոշման հետ անմիջականորեն կապ ունի ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը։

«2023 թվականին ինձ ճաշարանի պետը կանչեց իր մոտ և հայտնեց, որ ցանկանում է բջջային հեռախոսներ բերել քրեակատարողական հիմնարկ, ոչ միայն բջջային հեռախոսներ՝ թմրանյութ և այլն։ Կցանկանա՞ս իմ հետ աշխատել՝ ես բերեմ, դու վաճառես։ Ես ասացի՝ այո։ Մինչև այդ խոսակցությունն այնպես էր, որ նա հայտնեց կոնկրետ, որ Ծովինար Թադևոսյանը իր հարազատն է։ Ինձ ասեց՝ դու արխային, մեզ ոչ մի բան չի լինի դաժե որ բռնվենք»,- պատմել էր կալանավորը։

Նրա խոսքով՝ ինքն այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններին, ինչից հետո իրեն տեղափոխել են. «Հայտնել եմ օպերներին, որ սենց բան կա, խնդրում եմ պարզեք, որ էս քարտը եղել է դրսում, այսինքն՝ մի օր հետո արդեն բերդում է։ Էս բջջային հեռախոսը բերել է էսինչ մարդը։ Ծովինար Թադևոսյանը ասում է՝ Զորաբյանին անհապաղ տարեք Վանաձոր քրեակատարողական հիմնարկ։ Ու էդ գործը կոծկել են, չկա ոչ քննիչ կա, ոչ էլ էդ գործի վերաբերյալ որևէ բան»։

Կալանավորի կողմից հասցեական այս մեղադրանքների և տեղափոխման պատճառների մասին Factor TV-ն գրավոր հարցում էր ուղարկել։ Քանի որ յուրաքանչյուր անձի տեղափոխման մասով արձանագրություն և պատճառաբանություն է նշվում, ենթադրվում էր, որ պատասխանը պետք է շուտ ստացվեր, սակայն Քրեակատարողական ծառայությունը 30-օրյա ժամկետ էր պահանջել։ 

Factor TV-ն մի քանի անգամ կապ էր հաստատել՝ խնդրելով նշել, թե երբ կուղարկվի պատասխանը, որպեսզի կալանավորի պատմությունը և ՔԿԾ պարզաբանումը նույն ռեպորտաժի շրջանակում հրապարակվի, սակայն այդպես էլ հստակ պատասխան չստանալով՝ մենք նյութը հրապարակեցինք։

Հատկանշական է, որ հարցն ավելի քան հրատապ արձագանք էր պահանջում, քանի որ կապված էր կալանավորի կյանքի իրավունքի հետ։ 

Այսօր՝ նյութի հրապարակումից 2 օր անց, Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել։ Ստացվում է, եթե սկզբում հարցման պատասխանի համար 30 օր էր անհրաժեշտ, ապա նյութի հրապարակումից և տարածում ստանալուց հետո, Քրեակատարողական ծառայությանն ընդամենը մեկուկես օր պահանջվեց պատասխան ուղարկելու համար։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ․

«ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» և/կամ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների ճաշարաններում Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ազգականի կողմից պաշտոն զբաղեցնելու և իր նկատմամբ վրեժխնդիր լինելու վերաբերյալ կալանավորված անձ Խ․ Զոհրաբյանի պնդումները որևէ աղերս չունեն իրականության հետ և զուրկ են փաստական հիմքից։

 Տեղեկացնում ենք նաև, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում՝ դեռևս 2025 թվականի հունիսի 3-ին, Խ․ Զոհրաբյանը Քրեակատարողական ծառայության ներկայացուցչին հայտնել է նույնաբովանդակ տեղեկություններ, ինչ Factor.am-ի լրագրողին («Արմավիր» քրեակատարողական հիմնարկի փոխարեն նշելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը)։ Քանի որ ներկայացված տեղեկությունները պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ, Ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից նախապատրաստված նյութերը և դեպքի վերաբերյալ հաղորդումն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե և ՀՀ դատախազություն։ 

Հավելյալ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունիսի 6-ին Խ․ Զոհրաբյանը, իր դիմումի համաձայն, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Վանաձոր» ՔԿՀ՝ նշելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր կյանքին լուրջ վտանգ է սպառնում։ 

 Հարկ է նշել, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում նրա անվտանգությունն ապահովված է, և սահմանված է հատուկ հսկողություն։

Ինչ վերաբերում է Քրեակատարողական ծառայության կողմից Factor.am-ի գրավոր հարցմանը չպատասխանելու վերաբերյալ պնդմանը, հայտնում ենք, որ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը՝ լրատվամիջոցը սահմանված կարգով տեղեկացվել է, որ հայցվող տեղեկությունները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում»։

Ռոզա Վարդանյան