Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը
ՆԳՆ-ից հայտնում են, որ քրեական ոստիկանության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ են բացահայտել․ չորս անձ ձերբակալվել է։ Նշվում է, որ ԱՄՆ իրավապահների հետ համագործակցությունը շարունակվում է՝ ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ:
«Համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք և կազմակերպությունները Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսադաշտում են։
Վարչությունում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունը մայրաքաղաքի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկուղային հարկում գործող գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձանց հանցավոր գործունեության վերաբերյալ էր։
«Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ՝վարձակալելով Երևան քաղաքի Պարոնյան փողոցում գտնվող կիսանկուղային գրասենյակային նշանակության տարածքը, այն կահավորել են հատուկ համակարգչային տեխնիկայով և դրանցում ներբեռնված հատուկ ծրագրակազմերի կիրառմամբ կատարել նամակագրություն, ինչպես նաև հեռախոսազանգեր ունեցել ԱՄՆ-ում բեռնափոխադրման գործընթաց իրականացնող անձանց հետ, որոնց առաջակել իրականացնել բեռնափոխադրում տարբեր ապրանքների համար։ Հիշյալ գործընթացի ընթացքում ենթադրյալ հանցավոր մեխանիզմը կիրառող անձինք իրենց վստահված ուղեբեռը հափշտակել են և այն տեղափոխել այլ հասցե, որը հետագայում վաճառվել է տարբեր երկրներում»,- նշել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հափշտակությունների դեմ պայքարի բաժնի պետ Վաղինակ Մինասյանը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց ինքնությունը: Պարզվել է, որ խմբի տարբեր անդամներ, պարբերաբար այցելել են նշված հասցե և գործունեության դիմաց վարձատրվել կանխիկ՝ ԱՄՆ դոլարով։
Իրականացված միջոցառումների արդյունքներով Քննչական կոմիտե է ներկայացվել առերևույթ հանցագործության մասին հաղորդում: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Փետրվարի 20-ին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համատեղ, դատարանի որոշմամբ, Երևան քաղաքի Պարոնյան փողոցի հասցեներից մեկի կիսանկուղային հարկում գտնվող գրասենյակում իրականացրել են անակնկալ խուզարկություն։
«Հայտնաբերվել են տարբեր տեսակի թվային տեղեկություններ ենթադրյալ բեռնափոխադրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև բջջային հեռախոսներ, որոնք օգտագործվել են բեռնափոխադրման գործընթացը ապահովելու նպատակով։ Հայտնաբերված ամբողջ համակարգչային տեխնիկան առգրավվել է և փոխանցվել է Քննչական մարմին՝ հետագա նախաքննական գործողություններ իրականացնելու նպատակով»,- նշել է Վաղինակ Մինասյանը։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 4 անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը համագործակցում է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ՝ ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։