Միհրան Պողոսյանի կանխիկ փողերն արագորեն սպառվում են

Լուրեր

21.07.2026 | 17:36
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մատակարարվող նավթամթերքը շատ կարևոր ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում
21.07.2026 | 17:25
Սամվել Կարապետյանին տուգանել են 200 հազար դրամով
21.07.2026 | 17:18
Ովքեր են ԱԺ նոր պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:07
Հրաձիգ Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
21.07.2026 | 17:00
Չշահագործվող հանքավայրից անձրևից հետո դեղնանարնջագույն ջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն
21.07.2026 | 16:49
Անկարան բանակցություններ է վարում երրորդ երկրների հետ՝ C-400-ի վերաբերյալ․ Թուրքիայի պաշտպանության նախարար
21.07.2026 | 16:40
Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ․ Մերց
21.07.2026 | 16:35
Դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել
21.07.2026 | 16:32
Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը․ աղբյուր
21.07.2026 | 16:21
24.9 մլն դրամի վնաս համայնքին․ Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործը հասել է դատարան
21.07.2026 | 16:12
Տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ ՆԳՆ
21.07.2026 | 16:04
ՔՊ-ից ովքեր չեն վերցնում մանդատները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 16:01
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել․ Պենտագոն
21.07.2026 | 15:58
Հայ ըմբիշները Բաքու կմեկնեն՝ Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:53
Հազարավոր երկրպագուներ Արգենտինայի հավաքականին դիմավորել են Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայոց համազգային միասնություն» կուսակցության խորհրդի նախագահ, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն իր նախկին թիմակից/խորհրդարանական գործընկեր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Սիթի» ընկերությանը վարձակալության հանձնած գույքի դիմաց 2024 թվականին ստացել է 60 մլն դրամ եկամուտ։ Եվս 2․2 մլն դրամ նա ստացել է «Մայկրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը և 216 հազար դրամ՝ «Նուտրիբեյբի» ՍՊԸ-ին վարձակալության հանձնած գույքերից։

Պողոսյանն իր պաշտոնանկությունից՝ 2019-ից հետո առաջին անգամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել՝ որպես կուսակցության խորհրդի նախագահ։

«Սիթի» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներից 2-ը՝ Կոմիտասի պողոտայի սկզբնամասում և Րաֆֆու փողոցում գտնվող, տեղակայված են Պողոսյանին պատկանող տարածքում։

«Նուտրիբեյբի» ընկերության սեփականատերը ԴԱՀԿ նախկին պետի կնոջ՝ Կարինե Մխիթարյանի քույրն է՝ Աննա Մխիթարյանը։ Այսինքն՝ Պողոսյանից տարածք է վարձակալել նրա քենին։

Դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման գործով պահանջում է Պողոսյանից բռնագանձել ոչ միայն այդ գույքերը, այլև վարձակալություններից Պողոսյանի ստացած եկամուտը։

Ըստ հայտարարագրի՝ Միհրան Պողոսյանը բանկում փող չի պահում։ Իսկ նրա կանխիկ գումարները տարեցտարի զգալի նվազում են։ Այսպես՝ պաշտոնը դադարեցնելու պահին ներկայացված՝ 2019-ի հայտարարագրի համաձայն Պողոսյանն ունեցել է 598 մլն դրամ և152 հազար դոլար կանխիկ միջոցներ, 2024-ի տարեսկզբին՝ 232․5 մլն դրամ և 75 հազար դոլար, իսկ 2024-ի տարեվերջին՝ 181․7 մլն դրամ և 60 հազար դոլար։ Այսինքն՝ մոտ 5 տարում նա ծախսել է ավելի քան 1 մլն դոլար կանխիկ փող։

Ուշագրավ է, որ ԴԱՀԿ նախկին պետն իր 3 առանձնատներից միայն մեկն է հայտարարագրել, մինչդեռ՝ բոլորն էլ կալանքի տակ են և ենթակա առգրավման՝ ըստ դատական գործի։ Պողոսյանը հայտարարագրել է նաև 1 ավտոտնակ և 9 հասարակական ու արտադրական նշանակության շինություններ, որոնք ևս Դատախազությունը պահանջում է բռնագանձել։

Ի դեպ, հայտարարագրի «Ընտանիքի անդամներ» բաժնում Միհրան Պողոսյանը կնոջ անունը չի նշել, միայն 2 զավակների անուններն է նշել՝ որպես համատեղ բնակվող անձ։

Հիշեցնենք, որ 2023-ից  կոկաինի գործով հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը 2026-ի փետրվարի 23-ին հայտարարել է այս տարվա հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

Գայանե Խաչատրյան