Նոր նշանակում Կառավարությունում
Քաղաքականություն
23.02.2026 | 17:18
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Մաթևոսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով` Դավիթ Վարդանի Մաթևոսյանին նշանակել պետական եկամուտների
կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։