Ալիևը Իրանի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Արաքսի վրա կամրջի կառուցումը

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, ադրբեջանա-իրանական միջկառավարական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Ֆարզանե Սադեղի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է Ֆարզանե Սադեղի՝ անցյալ տարի Ադրբեջան կատարած այցը և նրա հանդիպումը նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հիշելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցը՝ Իլհամ Ալիևը նշել է, որ  զրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Իրանի՝ որպես բարեկամ երկրների միջև համագործակցությունը:

Գոհունակությամբ նշելով երկկողմ օրակարգի ընդլայնումը, Ալիևն ընդգծել է, որ համատեղ իրականացվող նախագծերը լայն հնարավորություններ կբացեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Իրանի, ինչպես նաև՝ տարածաշրջանի համար: Նա հույս է հայտնել, որ այս բոլոր հարցերը կքննարկվեն Ֆարզանե Սադեղի Ադրբեջան այցի ընթացքում, և որ այցը դրական արդյունքներ կտա։

Ֆարզանե Սադեղը շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար։ Նա  փոխանցել է  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ողջույնները՝ ընդգծելով, որ Իրանի նախագահը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Բաքվում կայանալիք Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության  միջև տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական ​​հանձնաժողովի 17-րդ նիստի կարևորությանը։ Քննարկվել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Աղբենդը և Քելալան միացնող Արաքս գետի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի