Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան

Լուրեր

30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
Բոլորը

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին: Կառույցում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդես է եկել ելույթով:

«Հարգելի՛ գործընկերներ,

Չնայած ԵԱՀԿ տարածաշրջանի որոշ հատվածներում անվտանգության միջավայրի վատթարացմանը և մասնակից պետությունների միջև աճող բևեռացմանը՝ մենք պետք է նաև արձանագրենք, որ մեր տարածաշրջանում առկա են դրական զարգացումներ: Անցյալ տարի այս նույն դահլիճում նստած՝ մենք դժվար թե պատկերացնեինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն այնքան առաջ կընթանա, որ կհասնենք խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության, որ կգտնենք գործնական լուծումներ նախկինում անլուծելի համարվող հարցերի առնչությամբ և կսկսենք քննարկել մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցեր:

Նման առաջընթացը հնարավոր չէր լինի առանց Միացյալ Նահանգների վարչակազմի կառուցողական ներգրավվածության՝ Հարավային Կովկասում խաղաղության ջանքերին աջակցելու առումով և «ԹՐԻՓՓ» նախաձեռնության՝ որպես տարածաշրջանային կապակցվածության ու երկարաժամկետ կայունության համապարփակ շրջանակի առաջմղում: «ԹՐԻՓՓ»-ը մեր տարածաշրջանն Արևելքի և Արևմուտքի միջև հուսալի կամրջի վերածելու մասին է՝ նպաստելով համաշխարհային առևտրին և տարանցիկ հոսքերին այն ժամանակ, երբ բազմազանեցված, անվտանգ և դիմակայուն ուղիներն առավել քան երբևէ կարևոր են:

Սա միայն սկիզբն է: Մենք համոզված ենք, որ եկել է պահը՝ առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու խաղաղության համաձայնագիրը, որն իրավականորեն կամրագրի խաղաղությունը և կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայնմանը՝ ամրապնդելով երկարատև կայունությունը:

Միևնույն ժամանակ, շարունակվում է սահմանազատման գործընթացը՝ վերահաստատելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը: Սա գործնական և նշանակալի քայլ է կայունության ու կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ:

Վերջապես, ցանկանում եմ ընդգծել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը: Մենք այն դիտարկում ենք որպես կայուն, փոխկապակցված և բարգավաճ տարածաշրջան կառուցելու անբաժանելի մաս ու ակնկալում հետագա շոշափելի առաջընթաց:

Շնորհակալություն»,- ասել է Սարգիս Խանդանյանը: