Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
Փետրվարի 19-ին՝ ժամը 18:07-ինմ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 18:32-ին: Այրվել է «Daewoo» մակնիշի ավտոմեքենան։
Մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։