ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային օրվա՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը և ՀՀ կառավարության անունից շնորհավորական ուղերձ հղել: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ համատեղ ջանքեր պետք է գործադրվեն առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստան-Ճապոնիա միջպետական հարաբերությունները զարգացել են բարեկամական ոգով՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության, ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին համատեղ ջանքերով մեզ հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը, ընդլայնել տնտեսական համագործակցությունը և խորացնել կապերը կրթության և մշակույթի ոլորտներում»,-նշել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ համատեղ ջանքեր պետք է գործադրվեն առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ՝ շեշտելով նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ակտիվացման կարևորությունը: Փոխվարչապետը նաև բարձր է գնահատել Ճապոնիայի կառուցողական մոտեցումն ու անաչառ դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։