Թալանչի պետական հանցագործները, դրսից գործուղված օլիգարխը ընդդիմություն չեն․ իշխանության մեղքն է՝ այդ մարդիկ իրենց տեղում չեն․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:45
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ
07.08.2026 | 11:39
Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակող հրամանագրեր է ստորագրել
07.08.2026 | 11:37
«Սատանայի փաստաբանը»․ Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:30
Վայոց ձորում 2026-ի առաջին կիսամյակում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության աշխատանքը
07.08.2026 | 11:22
Այսօր ամոթի օր է․ Մարիաննա Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ազատ քաղաքացի» ՀԿ-ի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են անկյունաքարային Հայաստանի ապագայի համար։ Factor TV-ի հետ զրույցում նա նշել է, որ իրական ընդդիմություն դեռ տեսանելի չէ, իսկ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին ընդդիմություն համարելը սխալ է։

Անդրադառնալով ներկայիս իշխանության և Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի շուրջ համախմբված ուժերի միջև բանավեճին՝ Խուրշուդյանը կտրուկ է արտահայտվում՝ նրանց քաղաքական դերակատար չհամարելով։ «Ես հույսով սպասում եմ, որ գոնե առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանում, իրոք, տեսանելի կդառնա ընդդիմությունը։ Ոչ թե այն քրեաօլիգարխիկ շրջանակները, որոնց Դուք թվարկեցիք, որովհետև ես միշտ ասել եմ՝ դրան ընդդիմություն, այսինքն՝ քաղաքական դերակատար չի կարելի համարել։ Ասենք՝ թալանչիների, ուզուրպատորների, պետական հանցագործների խմբերը չի կարելի ընդդիմություն համարել Հայաստանում»,- ասել է նա։

Խուրշուդյանի պատկերացմամբ՝ նախկին ուժերի ակտիվացման հարցում մեղքի իր բաժինն ունի գործող իշխանությունը, որը ժամանակին իրավական գնահատականներ չի տվել նրանց գործունեությանը։ «Գործող իշխանության պատասխանատվությունն ու մեղքն է, որ այդ մարդիկ իրենց տեղերում չեն հիմա, այլ եկել են քաղաքականությամբ են զբաղվում»,- նշել է նա՝ հավելելով, որ այս իրավիճակը կարող է հանգեցնել վտանգավոր սցենարի։ «Եթե առաջիկա մեկ-երկու ամսում իմ ասած քաղաքական ուժերը չձևավորեն ինչ-որ համախմբումներ, որոնք իրոք այլընտրանք հանդես կգան հասարակության համար, մենք էլի գալու ենք սև-սպիտակ տարբերակին, որն այս դեպքում շատ ավելի ռիսկային վիճակի կհանգեցնի մեր երկիրը»։

Խուրշուդյանը ներքաղաքական զարգացումները դիտարկում է նաև աշխարհաքաղաքական համատեքստում՝ ընդգծելով արևմտյան երկրների դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի արձագանքը Հայաստանի երկաթուղու և ատոմակայանի թեմաներին ցույց է տալիս, որ Մոսկվան փորձում է խոչընդոտել Հայաստանի անկախ քայլերին՝ պահպանելով իր ազդեցության լծակները։ Վերլուծաբանը համոզված է, որ հունիսի 7-ի ընտրությունները լինելու են վճռորոշ։ Նրա գնահատմամբ՝ այդ օրը որոշվելու է Հայաստանի ինքնիշխանության ճակատագիրը։

«Այդ օրն է որոշվելու՝ Հայաստանը որպես հզոր, անկախ պետություն ունենալու ենք, թե՞ հանձնելու ենք վերջնականապես Ռուսաստանի քմահաճույքին, որ արդեն ինքն անկախ մեր կամքից՝ ոնց ուզենա, այդպես էլ տնօրինի իր մարիոնետների միջոցով թե՛ մեր տարածքները, թե՛ մեր շահերը, ամեն ինչ»,- եզրափակում է Հովսեփ Խուրշուդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան