«Ռեալն» ՈՒԵՖԱ-ին ապացույցներ է ներկայացրել ՉԼ-ի խաղում Վինիսիուսի նկատմամբ ռասիզմի դրսևորումների հարցով

Լուրեր

27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մադրիդի «Ռեալն» ՈՒԵՖԱ-ին ապացույցներ է ներկայացրել Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասիզմի դրսևորումների առնչությամբ։ Պորտուգալիայում կայացած խաղի միակ գոլը խփելուց հետո Վինիսիուսը մրցավարին հայտնել էր, որ «Բենֆիկայի» արգենտինացի ֆուտբոլիստ Ջանլուկա Պրեստիանին ռասիստական բնույթի վիրավորանքներ է հնչեցրել իր հասցեին։ Հակառասիստական ​​արձանագրության համաձայն՝ խաղը դադարեցվել էր 10 րոպեով։

«Ռեալը» հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ապացույցներ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին։

««Ռեալն» այսօր ՈՒԵՖԱ-ին է տրամադրել բոլոր առկա ապացույցները, որոնք վերաբերում են երեքշաբթի՝ փետրվարի 17-ին, Լիսաբոնում «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպերին։ Մեր ակումբն ակտիվորեն համագործակցել է ՈՒԵՖԱ-ի կողմից խաղի ընթացքում տեղի ունեցած անընդունելի ռասիզմի դրսևորումներից հետո սկսված հետաքննությանը։

«Ռեալ Մադրիդը» շնորհակալություն է հայտնում մեր խաղացող Վինիսիուս Ժունիորի հասցեին համաշխարհային ֆուտբոլային հանրության կողմից ստացած միաձայն աջակցության, օգնության և սիրո համար։ «Ռեալ Մադրիդը» կշարունակի համագործակցել բոլոր հաստատությունների հետ՝ սպորտում և հասարակությունում ռասիզմը, բռնությունը և ատելությունը վերացնելու համար»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Marca-ն գրում է, որ Ջանլուկա Պրեստիանին կապիկ է անվանել Վինիսիուսին։ Բացի այդ, «Էշտադիու դա Լուշ» ստադիոնի տրիբունաներից ռասիստական բնույթի արտահայտություններ են հնչել «Ռեալի» ֆուտբոլիստների հասցեին։

Հիշեցնենք, որ «Բենֆիկան» գլխավորում է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։