Ձախողման եզրին է ռուսական երկաթուղին․ ՌԴ-ն կորցնում է դիրքերը հաղորդակցության ոլորտում՝ մեծ պարտքեր ունի․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահի նախաձեռնած Խաղաղության խորհրդին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությունը ունի թե՛ գործնական, թե՛ խորհրդանշական նշանակություն՝ երկու երկրների համար բացելով մրցակցության նոր դաշտ։ Factor TV-ի հետ զրույցում նա վերլուծել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացման նպատակներն ու Ռուսաստանի դերի փոփոխությունը։

Վերլուծաբանը կարևորում է նոր ձևաչափերի ստեղծումը միջազգային հին կառույցների անարդյունավետության ֆոնին։ Միևնույն ժամանակ, նա ընդգծում է մասնակցության քաղաքական կողմը։ «Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը հաստատում են իրենց միջազգային կարգավիճակը՝ Դոնալդ Թրամփի հավատարիմ գործընկերներ։ Դա, իհարկե, բարձրացնում է նրանց քաղաքական կշիռը»։

Ըստ Նավասարդյանի՝ ԱՄՆ-ի դերը տարածաշրջանում համալիր է՝ միավորելով անվտանգության և տնտեսական զարգացման բաղադրիչները։

«Ես կարծում եմ՝ համալիր դեր է, որտեղ միաձուլված են և՛ անվտանգության երաշխիքները, և՛ տնտեսական զարգացման հեռանկարները, հնարավորությունները, և մեկը փոխկապակցված է մյուսի հետ։ Այսինքն՝ առանց այդ զարգացման տնտեսական ծրագրերից դժվար թե լինի կայուն խաղաղություն, քանի որ կայունությունը և խաղաղությունը հաստատվում են նման լուրջ հակամարտության մեջ գտնվող երկրների միջև շահերի կուտակմամբ։ Իսկ մյուս կողմից, առանց խաղաղության և կայունության, չի կարող լինել այն ծրագրերի իրականացումը, որոնցում մեզ աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ն»։

Վերլուծաբանը նոր փուլ է կանխատեսում հարաբերություններում։ «Այդ ծրագրերի հայտարարումից հետո Ադրբեջանը և Հայաստանը հակամարտությունից մտնում են մեկ նոր դաշտ, որը էլի պահանջում է լուրջ ջանքեր և լուրջ աշխատանք։ Դա մրցակցության դաշտն է»։ Նրա դիտարկմամբ՝ երկու կողմերն էլ փորձում են իրենց ներկայացնել որպես ԱՄՆ-ի համար մեկ գործընկերը տարածաշրջանում, ինչն ստեղծում է լուրջ մրցակցություն։ «Եվ որքանով կողմերը պատրաստ են այդ ծրագրերն արագ և արդյունավետ ընթացքի մեջ դնել, և դա շատ լուրջ մրցակցություն է»։

Խոսելով ադրբեջանական կողմի հռետորաբանության մասին՝ Նավասարդյանը վերլուծում է այդ երկրի հասարակության տրամադրությունները՝ այն բաժանելով երեք հիմնական սեգմենտի։

Ըստ նրա՝ առաջինը համարում է, ոչ պետք է հնարավորինս արագ խաղաղություն լինի, և հարաբերությունները նորմալ դառնան, համագործակցենք, առևտրով զբաղվենք, մշակութային կապերը զարգացնենք։ Երկրորդ սեգմենտը կտրականապես դեմ է շփումներին, իսկ երրորդ սեգմենտը համարում է, որ Ադրբեջանը դեռ ամբողջությամբ ռևանշի չի հասել։ 

Ըստ Նավասարդյանի՝ Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված է իր հռետորաբանությամբ սպասարկել այս երեք սեգմենտներին էլ, որպեսզի բոլորի համար դառնա ազգային առաջնորդ։

Վերլուծաբանը նշում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում իր ներկայությունը պահպանելու երեք հիմնական ուղղություն ուներ, որոնցից երկուսում արդեն իսկ լրջորեն կորցնում է դիրքերը։

Խոսքը կոնֆլիկտների կառավարման, էներգետիկայի և հաղորդակցությունների մասին է. «Եվ այստեղ Ռուսաստանը, բնականաբար, կորցնում է իր դիրքերը՝ հաշվի առնելով այն պատկերը, որ ունի Ռուսաստանի երկաթուղին, որը ընդհանրապես ձախողման եզրին է»։

Նավասարդյանը նաև նշում է, որ հետխորհրդային տարածքում ձևավորվում են հարաբերություններ, որոնք շրջանցում են Ռուսաստանը, ինչը Մոսկվայում առաջացնում է ջղաձգումներ։ Նրա խոսքով, ռուսական վերնախավում այս հարցում պայքար կա երկու թևերի միջև՝ նրանց, ովքեր կողմ են գործընկերության միջոցով դիրքերի պահպանմանը, և նրանց, ովքեր նախընտրում են ուժային մեթոդները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան