Երևանում ինչ են քննարկել Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը մանրամասներ է հաղորդել երեկ Երևանում տեղի ունեցած Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցից։ Մասնավորապես նշվում է, որ ժամանման նպատակը ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ը նախատեսված այցն է Հայաստան, ինչպես նաև Երևանում կայանալիք ԵՄ–ՀՀ առաջին գագաթնաժողովը։

«Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և վերահաստատելով երկկողմ համագործակցությունը հիմնական ռազմավարական առաջնահերթությունների շուրջ առաջ մղելու ամուր և փոխադարձ հանձնառությունը

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ը նախատեսված այցին և ԵՄ–ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը, որը ծառայեց ԵՄ–ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման առաջընթացի գնահատման նպատակին: Նշված ռազմավարական օրակարգը հիմնված է երկարաժամկետ համագործակցության հիմք հանդիսացող ԵՄ–ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա»,- ասված է հաղորդագրությունում։

 Նշվում է, որ քննարկումների առանցքում են եղել տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի ոլորտներում տարածաշրջանային կապակցվածության հարցերը։ Առաջնահերթ ուշադրություն է հատկացվել Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն աջակցությանը և դրա՝ «Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի» հետ համադրելիությամբ արդյունավետ իրականացմանը: Սահմանվել են ԵՄ օժանդակության հնարավոր տարբերակներ՝ համատեղ նախանշված առաջնահերթ ծրագրերի իրականացման համար կարևորելով տնտեսական կայունության ամրապնդումը և առևտրի ու շարժունակության համար նոր հնարավորությունների ստեղծումը:

«Կառավարության հետ հաստատվեց Հայաստանի համար ԵՄ «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակներում նախատեսված բարեփոխումների և ներդրումների փաթեթի վերջնական նախագիծը, ներառյալ 202.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ տրանշը, որն ավելի վաղ՝ 2025 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարվել էր Հանձնակատար Մարթա Կոսի կողմից։

Միաժամանակ վերահաստատվեց Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունն աջակցելու ժողովրդավարական դիմակայունությանը՝ կարևորելով առաջիկա ընտրական գործընթացների անխաթարության պաշտպանությունը»,- ասված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր, որ «ՀՀ-ն ու ԵՄ-ն քննարկում են համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունները»։

Եվրոպացի բարձրաստիճան հյուրին ընդունել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։