Հաջիևը հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանի դատավճիռը «ոչ միայն արդարադատության իրականացում է, այլև 30-ամյա հակամարտության ավարտ»

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Բաքվի դատարանի որոշումը օլիգարխ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ոչ միայն արդարադատության իրականացում է, այլև գրեթե 30-ամյա հակամարտության խորհրդանշական և տրամաբանական ավարտը, որը հսկայական տառապանքներ բերեց ադրբեջանական ժողովրդին»,- X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Ռուբեն Վարդանյանի և Արցախի այլ ապաշտոնյաների ապօրինի ու շինծու դատավարությունների վերաբերյալ, ըստ երևույթին, արձագանքելով միջազգային հանրության կողմից հայ գերիներին ազատելու անհրաժեշտության մասին հայտարարություններին։

«Հակամարտության ռազմաքաղաքական լուծման եզակի մոդել առաջ մղելով և հակամարտությունից հետո խաղաղության օրակարգ նախաձեռնելով՝ Ադրբեջանը նաև ապահովել է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց պատասխանատվությունը։ Խոջալուի ցեղասպանության հաջորդ տարելիցի նախօրեին այս դատական ​​որոշումների հրապարակումը խորը հարգանքի տուրք է այդ ողբերգության և հակամարտության անմեղ զոհերի հիշատակին»,- գրել է Հաջիևը՝ ադրբեջանական կեղծ քարոզչական թեզերն առաջ տանելով։

Ըստ նրա՝ Բաքուն սպասում էր, որ «կստեղծվեն միջազգային դատարաններ կամ տրիբունալներ, ինչպիսին է Նյուրնբերգյան դատարանը, նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը կամ Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալը»։

«Սակայն այսօրվա անարդար միջազգային միջավայրում նույնիսկ օրենքի կիրառումը դարձել է ավելի ու ավելի քաղաքականացված և ենթարկվում է կրկնակի ստանդարտների։ Հետևաբար, Ադրբեջանը կազմակերպել է բաց դատական ​​​​գործընթացներ և ապահովել արդարադատություն իր սեփական իրավական համակարգի միջոցով՝ օրինակ ծառայելով միջազգային հանրությանը։ Սակայն բացարձակ անբարոյական և էթիկային դեմ է, որ որոշակի շրջանակներ, այդ թվում՝ Եվրախորհրդարանի որոշ անդամներ և այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է Amnesty International-ը, կոչ են անում ազատ արձակել ծանր ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց: Որտեղ կա հանցագործություն, պետք է լինի պատասխանատվություն, և արդարադատությունը լիովին ապահովված է։ Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձի արդարացումը հավասարազոր է այդ հանցագործությունների օրինականացմանը և պատասխանատվության խաթարմանը մեղսակից դառնալուն։Կայուն խաղաղության և էթնիկ հաշտեցման հնարավոր չէ հասնել առանց արդարադատության»,- ասվում է Հաջիևի հայտարարության մեջ։

Նա նաև նշել է, թե Ադրբեջանը, իբր, շարունակելու է իր անսասան ջանքերը՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու և ամրապնդելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի