«Ալիևը Բաքվի դատական համակարգը համեմատել է Նյուրնբերգի հետ. սա հրեշավոր միտք է». Սուրեն Սուրենյանցը նամակ հանձնեց ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Մենք ինչպես տեսնում եք մի քանի հոգով ենք, հենց այդպես էլ նախատեսել էինք, և հրավիրել ենք միայն ԶԼՄ-ներին: Եթե Հայաստանը ունենար նորմալ իշխանություն, նման ակցիա անցկացնելու խնդիր ընդհանրապես չպիտի լիներ»,-այս մասին ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի մոտ, լրագրողների հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հիմնադիր նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով Բաքվում պահվող հայ գերիների մասին։

«Մենք միամիտ չենք, որ հավատանք, որ միջազգային իրավունքը կա, որ այդ միջազգային իրավունքն արթնանալու է, եթե մենք նամակներ փոխանցենք հիմա ՄԱԿ-ին, բացարձակապես, ուղղակի սա վերաբերմունք է, մի կողմից ցույց տալու համար, որ միջազգային իրավունքը անտեսվում է աշխարհաքաղաքական շահերին, բայց մյուս կողմից, ես կարծում եմ, այնուամենայնիվ, ցանկացած մարդ, ցանկացած քաղաքացի իր դիրքորոշումը հայտնելով, միջազգային բոլոր կառույցներին պիտի ստիպի այս խնդիրներով զբաղվել»,- նշեց նա:

Սուրենյանցի խոսքով՝ իր համար ակնհայտ է, որ Հայաստանը շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ է հայտնվել։ Իր վերջին հարցազրույցում, ըստ նրա, Ալիևը «հրեշավոր միտք է հայտնել»։

«Նա բռնապետական Բաքվի գոյություն չունեցող դատական համակարգը համեմատել է Նյուրնբերգի հետ, մեր ռազմագերիներին համարել է նացիստներից ավելի վտանգավոր մարդիկ, հանցագործներ: Դա նշանակում է, որ Հայաստանին էլ վերագրվում է կապիտուլացված Գերմանիայի կարգավիճակ: Սա շատ լոկալ մի դրվագով ցույց է տալիս, որ Ադրբեջանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոդել պատկերացնում է ոչ թե ինչ-որ բալանս, ինչ-որ սիմվոլիկ համաձայնություններ, այլ Հայաստանին կապիտուլյացիայի պահանջի պարտադրում, ամբողջական փաթեթով»,-ընդգծեց նա։

Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանը 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով կարող էր այս վտանգներից խուսափել, եթե ունենար «նորմալ իշխանություն»:

«Մենք «ոչ» պիտի ասենք Արևմտյան Ադրբեջանի վտանգավոր հեռանկարին, Բաքվում բանտարկյալների առկայությանը, Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիային, դենացիֆիկացիային և դեմիլիտարիզացիայի պահանջներին: Սա է այսօրվա ակցիայի նպատակը: Հիմա ես երեք լեզուներով իրենց գրասենյակ կհանձնեմ այդ գրությունը և հետամուտ կլինենք, որ ինչ-որ պատասխան տան»,-նշեց նա։

 

Եվգենյա Համբարձումյան