«Միասնական ճակատով հանդես կգանք, որպեսզի կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին»․ «Հայաքվեն» քաղաքական հայտ է ներկայացնում

Լուրեր

28.06.2026 | 13:32
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն. առայժմ հայտնի է 4 թեկնածուի մասին
28.06.2026 | 13:15
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
28.06.2026 | 12:59
Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
28.06.2026 | 12:41
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
28.06.2026 | 12:28
Տրվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը. մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը
28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք ևս այն դիրքորոշումն ունենք, որ որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի 2021 թվականին տեղի ունեցածը կրկնվի, երբ մեր քաղաքացիների 20%-ի ձայները, ընտրական օրենսդրության առանձնահատկությունների պատճառով և բազմաթիվ ուժերի մասնակցության պատճառով, ըստ էության, ոչ միայն փոշիացվեցին, այլև դրանց երկու երրորդն անցավ գործող վարչախմբին»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաքվե»-ի շտաբի համակարգող Ավետիք Չալաբյանը։

Ուժը հայտարարել է՝ մասնակցելու է ընտրություններին, քննարկում են դաշինք կազմելու հնարավորությունները։

«Կարծում ենք՝ մենք մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների, կազմակերպությունների հետ, և, այո՛, միասնական ճակատով հանդես գանք, որպեսզի այլևս թույլ չտանք ընտրողների ձայների փոշիացում և որպեսզի կարողանանք պարտության մատնենք այս վարչախմբին։ Ի վերջո, ինչպես ես նշեցի իմ ներածական ելույթում, այս ամենի մեջ մտնելու մեր նպատակը դրանում է, որպեսզի մենք կարողանանք իրական իշխանափոխություն իրականացնել։ Իսկ իշխանափոխությունը ոչ միայն այս վարչախմբի գնալն է, այլ որպեսզի նրա փոխարեն գա այնպիսի ուժ, որը կարողանում է երկիրը տանել կայուն զարգացման և անվտանգ ճանապարհով։ Ուստի՝ ձեր պատասխանը, այո՛, մենք գնալու ենք միասնական ճակատով, մեր ջանքերը այլ գաղափարակից ուժերի հետ համադրելու ճանապարհով»,-նշեց նա։

Չալաբյանը հրաժարվեց ասել՝ որ ուժերի հետ են բանակցություններ վարում։ Բացառում են և՛ գործող վարչախմբի, և՛ նրա «արբանյակների», և՛ նախորդ իշխանությունները ներկայացնող քաղաքական ուժերի հետ դաշինքները․ «Չենք կարող բացահայտել այսօրվա բանակցությունների նյուանսները, մենք դա կարող ենք անել այն ժամանակ, երբ որ այդ բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցվեն, և ձեր դեմ մենք կկանգնենք, դրա մասին կասենք»։

Ավետիք Չալաբյանը նշեց նաև, որ սոցիոլոգիական վերջին հետազոտությունները ցույց են տալիս՝ ընտրողների մոտ 65%-ն արդեն պատրաստ է գնալ ընտրությունների, նախկինում այս թիվը 50% էր։

«Թիվն աճում է, այդ լավ նորությունը ես ձեզ ասում եմ, բայց մեր նպատակը, իհարկե, պետք է լինի այն, որ 80 և ավելի տոկոսը ընտրողների գնան ընտրությունների, համոզված լինեն, որ նախ՝ ընտրություն ունեն, բայց և երկրորդը, որը կարևոր է, իրենց ձայնից բան է կախված, իրենց ձայնը պաշտպանվելու է։ Անցած տարի մենք երկու անգամ մասնակցել ենք ՏԻՄ ընտրություններին՝ որպես դիտորդական կազմակերպություն՝ չունենալով սեփական քաղաքական շահ, բայց ունենալով մեր քաղաքացիների ձայնը պաշտպանելու և իրենց դրանով իրենց համար հավելյալ վստահություն ստեղծելու շահ։ Ես հուսով եմ, որ դա մենք կկարողանանք նաև այլ ուժերով շարունակել, որպեսզի մեր քաղաքացիները իմանան՝ ընտրություններով բան է փոխվելու, դրա համար իրենք պետք է գնան ընտրությունների»,- ասաց նա՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Կարապետյանի հետ համագործակցելը կարող է ընտրություններից հետո լինել։

 

Եվգենյա Համբարձումյան